Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի N 15-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 119-120-րդ, 122-123-րդ կետերով, հաշվի առնելով այն փաստը, որ Վեդի համայնքի ավագանու կողմից 2024 թվականի առաջին նստաշրջանի ընթացքում գումարված հերթական նիստերից և քվեարկություններից բացակայելու պատճառների վերաբերյալ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2024 թվականի հուլիսի 9-ի գրությամբ ներկայացված ծանուցման ժամկետում, ինչպես նաև ծանուցումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում http://www.azdarar.am/ տեղադրվելուց հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում Սևակ Աղաբեկյանի կողմից չի ներկայացվել «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 120-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից 2024 թվականի հերթական նստաշրջանի ընթացքում 2024թ-ի ապրիլի 10-ի, մայիսի 8-ի, հունիսի 5-ի, հունիսի 26-ի ավագանու հերթական նիստերից և քվեարկություններից Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Սևակ Աղաբեկյանի բացակայությունները համարել անհարգելի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |