Զբոսաշրջության զարգացումը Հայաստանի համար հզոր խթան է երկրի տնտեսության բազմատեսականացման և զարգացման առումով, որում մեծ դեր և նշանակություն ունեն ՀՀ բոլոր մարզերն իրենց քաղաքային և գյուղական բնակավայրերով:
Վեդի համայնքը բավականին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով և կոթողներով, որոնք այդքան էլ մեծ հայտնիություն չունեն զբոսաշրջիկների և բնակչության շրջանում: Վեդի համայնքում առավել հայտնի զբոսաշրջային կենտրոններից է Խոր Վիրապի վանքը, Տափի բերդ-ամրոցը, Սբ. Հովհաննես Կարապետի վանքը, Խոսրովի արգելոցը և այլն:
Համայնքն ունի մեծ զբոսաշրջային պոտենցիալ. կան հնավայրեր, որոնք հայտնի են, մյուսներն էլ դեռևս ուսումնասիրվում են և կարող են դառնալ խոշոր զբոսաշրջային կենտրոններ:
Համայնքը զարգացնելու և հայտնի զբոսաշրջային դեստինացիայի վերածելու համար անհրաժեշտ է իրականացնել համալիր զարգացում, զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծում՝ ճանապարհների վերանորոգում և բարեկարգում, հյուրանոցների, հյուրատների կառուցում՝ զբոսաշրջիկների տեղավորման և կացության համար:
Facebook
Location on Google Maps
YouTube