ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար`
1) Քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2․3-27)
2) Քարտուղարության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3․2-22) (Ուրցաձոր բնակավայր)
3) Քարտուղարության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3․1-36) (Տափերական բնակավայր)
4) Քարտուղարության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3․1-24) (Սիսավան բնակավայր)
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, Վեդու համայնքապետարանի վարչական շենքում:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2025 թվականի դեկտեմբերի 2-ը, ժամը 17։00:
Մրցույթի մանրամասներին և համայնքային ծառայության պաշտոնի անձնագրերին կարող եք ծանոթանալ սույն հայտարարությանը կից ներկայացված փաստաթղթերում։