Այսօր: Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՍԵՎԱԿ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ՝ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԻՍՏԵՐԻՑ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի N 15-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 119-120-րդ, 122-123-րդ կետերով, հաշվի առնելով այն փաստը, որ Վեդի համայնքի ավագանու կողմից 2024 թվականի առաջին նստաշրջանի ընթացքում գումարված հերթական նիստերից և քվեարկություններից բացակայելու պատճառների վերաբերյալ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2024 թվականի հուլիսի 9-ի գրությամբ ներկայացված ծանուցման ժամկետում, ինչպես նաև ծանուցումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում http://www.azdarar.am/ տեղադրվելուց հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում Սևակ Աղաբեկյանի կողմից չի ներկայացվել «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 120-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից 2024 թվականի հերթական նստաշրջանի ընթացքում 2024թ-ի ապրիլի 10-ի, մայիսի 8-ի, հունիսի 5-ի, հունիսի 26-ի ավագանու հերթական նիստերից և քվեարկություններից Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Սևակ Աղաբեկյանի բացակայությունները համարել անհարգելի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.82 Կբ)
(12.52 Կբ)
(12.92 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner