Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 29-ի՝ «Վեդի համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների կազմը հաստատելու մասին» N 192-Ա որոշմամբ հաստատված հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. Հավելված 1-ի՝
5-րդ կետում՝ «Ռուզաննա Գաբրիելյան - ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (զարգացման ծրագրերի և ներդրումների գծով)» բառերը փոխարինել «Օֆելյա Ստեփանյան - ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի գլխավոր մասնագետ - գլխավոր հաշվապահ» բառերով.
7-րդ կետում՝ «պետ» բառը փոխարինել «գլխավոր մասնագետ» բառերով.
Հավելված 1-ը լրացնել 9-րդ կետով հետևյալ խմբագրությամբ՝ «Մուշեղ Ղազարյան – Վեդու համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ (իր համաձայնությամբ)»:
1.2. Հավելված 2-ի՝ 4-րդ կետում՝ «Արտակ Դավթյան - Վեդի համայնքի ղեկավարի խորհրդական» բառերը փոխարինել «Անդրանիկ Նազարյան - Վեդի համայնքի ղեկավարի օգնական» բառերով.
1.3. Հավելված 3-ի՝ 7-րդ կետում՝ «Լիլիթ Ալավերդյան - Վեդու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Զմրուխտ Սարգսյան - Վեդու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի (սոցիալական աշխատող) ժամանակավոր պաշտոնակատար» բառերով: