Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի դրույթներով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի /այսուհետ՝ Համայնքային/ վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2.Հաստատել Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու կանոնակարգը՝ համաձայն հավելված 2-ի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: