Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի 2025 թվականի մարտի 18-ի N 01//01856-2025 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1). Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին» N 153-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1). Որոշումն ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքում սկսել 2025թ-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։
2. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի 2025թ-ին բյուջեում հատկացնել 30 000 000 (երեսուն միլիոն) դրամ գումար՝ 2025թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
3. Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝
3.1. 20 000 000 (քսան միլիոն) ՀՀ դրամ.
3.2. 10 000 000 (տաս միլիոն) ՀՀ դրամ.
4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:
5. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած:
6. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանել համայնքի հասարակական վայրերի բարեկարգումը՝ որպես առաջնահերթություն։
7. Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն համայնքի 16 տարին լրացած բնակիչները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (հասարակական կազմակերպություններ, արհեստակցական միություններ, մասնագիտական ասոցիացիաներ, մեդիա խմբեր, հիմնադրամներ և քաղաքացիների այլ խմբեր):
8. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025-2027թթ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանուն:
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |