Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 46-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2025 թվականի N 46-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՐՍԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԻՍՏԵՐԻՑ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի N 15-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 119-120-րդ, 122-123-րդ կետերով, Վեդի համայնքի ավագանու կողմից գումարված 2024 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստերից և քվեարկություններից բացակայելու պատճառների վերաբերյալ Արսեն Կարապետյանը չի տեղեկացրել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ինչն արձանագրվել է նաև գումարված հերթական նիստերի վերաբերյալ կազմված ավագանու նիստերի արձանագրություններում, սակայն հիմք ընդունելով Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2025 թվականի հունվարի 9-ի N 48 գրությամբ ներկայացված ժամկետում Արսեն Կարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Հ.Վարդանյանի կողմից 2025 թվականի հունվարի 20-ին ներկայացված գրությունը, ինչպես նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում http://www.azdarar.am/ վարչական լսման վերաբերյալ հրապարակված ծանուցումը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից 2024 թվականին գումարած հերթական նստաշրջանի ընթացքում, 2024 թվականի սեպտեմբերի 11-ի, հոկտեմբերի 9-ի, նոյեմբերի 6-ի, նոյեմբերի 27-ի, դեկտեմբերի 25-ի ավագանու հերթական նիստերից ու քվեարկություններից Վեդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանի բացակայությունները համարել հարգելի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -13

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ

ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -10

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԹՈՒՐԻԿՅԱՆ ՀԱԿՈԲ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԻՇԽԱՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(12.97 Կբ)
(13.08 Կբ)
(15.17 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner