ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը 2025թ. հոկտեմբերի 10-ին ժամը 14:30-ին հայտարարում է Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների աճուրդ վաճառք դասական եղանակով`
Լոտ 1. FORD մակնիշի FOCUS 2.0 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` սեդան, գույնը` մոխրագույն մետալիկ, թողարկման տարեթիվը 2013թ., նույնականացման համար-IFADP3F27DL247081, փոխանցման տուփը ավտոմատ, վառելիքը` բենզին: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է անսարք վիճակում, փոխանցման տուփը ենթակա է փոխարինման: Ավտոմեքենայի թափքի վրա առկա են վնասված գունաթափված հատվածներ,թափքը ենթակա է վերանորոգման: Անվադողերը գտնվում են գերմաշված վիճակում, ենթակա են փոխարինման: Սրահը գտնվում է միջին վիճակում, պատռված հատվածներ առկա չեն: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման: Մեկնարկային գինը` 1 134 000/մեկ միլիոն հարյուր երեսունչորս հազար / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 567 000 /հինգ հարյուր վաթսունյոթ հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 56700 / հիսունվեց հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 2. RENAULT մակնիշի 312 տիպարի թեթև մարդատար ավտոբուս, թափքը՝ վագոն, թողարկման տարեթիվը 1985թ., նույնականացման համարը -VF6PN04E1PR10910: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է վատ, անսարք վիճակում, շարժիչը և շարժիչի աշխատանքը ապահովող որոշ դետալներ ենթակա են փոխարինման կամ վերանորոգման: Ավտոբուսի թափքի վրա առկա են վնասված գունաթափված հատվածներ, թափքը մասամբ ենթակա է կոսմետիկ վերանորոգման: Անվադողերը գտնվում են գերմաշված դեֆորմացված վիճակում, ենթակա են փոխարինման: Սրահը գտնվում է միջինից վատ վիճակում, առկա են մաշված պատռված հատվածներ: Մեկնարկային գինը` 445 500 / չորս հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 222 750 /երկու հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր հիսուն / ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 22 275 /քսաներկու հազար երկու հարյուր յոթանասունհինգ / ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 3. HYUNDAI մակնիշի ELANTRA 1.6 թեթև տիպարի մարդատար ավտոմեքենա,թափքի տեսակը՝ սեդան,գույնը՝ սպիտակ,թողարկման տարեթիվը՝ 2012թ., նույնականացման համարը՝ KMHDH41CBDU725291: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է վատ վիճակում: Ավտոմեքենան դիմային մասից վթարված է՝ շարժիչի աշխատանքը ապահովող որոշ դետալներ և հանգույցներ, դիմացի թափարգելը, շարժիչի ծածկոցը, լուսարձակները վնասված են: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման:Շարժիչի աշխատանքը ապահովող որոշ դետալներ ենթակա են փոխարինման: Թափքը ենթակա է կապիտալ վերանորոգման: Անվադողերը և անվահեծերը գտնվում են գերմաշված վիճակում, ենթակա են փոխարինման: Սրահը գտնվում է միջին վիճակում, պատռված հատվածներ առկա չեն: Մեկնարկային գինը` 939 600 /ինը հարյուր երեսունինը հազար վեց հարյուր / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 469 800 /չորս հարյուր վաթսունինը հազար ութ հարյուր / ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 46 980 /քառասունվեց հազար ինը հարյուր ութսուն / ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 4. RENAULT մակնիշի DUSTER 2.0 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքի տեսակը՝ սեդան,գույնը՝ սև,թողարկման տարեթիվը՝ 2012թ., նույնականացման համարը՝ VF1HSRC8N48004727, վառելիքը բենզինային: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է վատ վիճակում: Ավտոմեքենայի թափքի վրա առկա են վնասված հատվածներ, գունային շերտը ամբողջությամբ վնասված է, առկա են ճաքած գունաթափված հատվածներ: Թափքը ենթակա է կապիտալ վերանորոգման: Սրահը գտնվում է վատ վիճակում, առկա են մաշած, պատռված հատվածներ: Անվադողերը և անվահեծերը գտնվում են գերմաշված վիճակում, ենթակա են փոխարինման: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման:Շարժիչի աշխատանքը ապահովող որոշ դետալներ ենթակա են փոխարինման: Մեկնարկային գինը` 1 271 700 /մեկ միլիոն երկու հարյուր յոթանասունմեկ հազար յոթ հարյուր / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 635 850 /վեց հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր հիսուն / ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 63 585 /վաթսուն երեք հազար հինգ հարյուր ութսունհինգ / ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 5. VAZ մակնիշի 21214 տիպարի թեթև մարդատար ավտոմեքենա, թափքի տեսակը՝ունիվերսալ, գույնը՝ սպիտակ, թողարկման տարեթիվը՝ 2009թ., նույնականացման համարը՝ XTA21240A1940009, վառելիքը բենզինային: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է սարքին վիճակում: Ավտոմեքենայի թափքը գտնվում է վնասված, գունաթափված և կոռոզիայի ենթարկված վիճակում: Բոլոր անվածածկոցների ներսի կողմից տեսանելի են կոռոզիային ենթարկված հատվածներ: Թափքը ենթակա է կապիտալ վերանորոգման: Սրահը գտնվում է վատ վիճակում, առկա են մաշած պատռված հատվածներ: Անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում, դեֆորմացված վնասված հատվածներ չեն նկատվել: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ պահեստամասեր և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման: Մոնտաժված է գազաբալոնային համակարգ: Տրանսպորտային միջոցի ընդհանուր վիճակը գնահատվում է վատ: Մեկնարկային գինը` 583 200 /հինգ հարյուր ութսուներեք հազար երկու հարյուր / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 291 600 /երկու հարյուր իննսունմեկ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափը՝ 29 160 /քսանինը հազար հարյուր վաթսուն / ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 6. VAZ մակնիշի 21214 տիպարի թեթև մարդատար ավտոմեքենա, թափքի տեսակը՝սեդան, գույնը՝ սպիտակ, թողարկման տարեթիվը՝ 2009թ., նույնականացման համարը՝ XTA212140A1940669, վառելիքը բենզինային: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է սարքին վիճակում: Ավտոմեքենայի թափքը գտնվում է լավ վիճակում, առկա են միայն կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ: Սրահը գտնվում է միջին վիճակում, պատռված հատվածներ չկան:Անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում, դեֆորմացված վնասված հատվածներ չեն նկատվել: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման: Տրանսպորտային միջոցի ընդհանուր վիճակը գնահատվում է միջին: Մեկնարկային գինը` 972 000/ինը հարյուր յոթանասուներկու հազար/ ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 486 000 /չորս հարյուր ութսունվեց հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 48 600 /քառասունութ հազար վեց հարյուր / ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 7. БЕЛАРУСЬ ЮМЗ-6КЛ տրակտոր, թափքը` վնասված, կոռոզիայի ենթարկված,առկա են զոդված հատվածներ, թողարկման տարեթիվը 1987թ.: Վիճակը` Տրակտորի տեխնիկական վիճակը` վատ, թափքի, ռամայի և այլ հանգույցների վրա առկա են զոդված հատվածներ: Թափքը գտնվում է վնասված և կոռոզիայի ենթարկված վիճակում: Վարորդի խցիկը գտնվում է վատ վիճակում, կողային ապակիների մի մասը կոտրված են: Անիվները գտնվում են գերմաշված, դեֆորմացված վիճակում: Տրակտորի հիդրոպոմպը, դիմացի և հետնամասի ամրացվող դետալները բռնակները գտնվում են անսարք վիճակում: Մեկնարկային գինը` 291 600 /երկու հարյուր իննսունմեկ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 145 800 /հարյուր քառասունհինգ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 14 580 /տասնչորս հազար հինգ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 8. НИВА СК-5М1 կոմբայն, թողարկման տարեթիվը 1988թ.: Վիճակը` Կոմբայնի տեխնիկական վիճակը` միջին վիճակ, թափքը գտնվում է լավ վիճակում: Վարորդի խցիկը գտնվում է միջին վիճակում: Կոմբայնի աշխատանքը ապահովող դետալները և հանգույցները գտնվում են աշխատանքային վիճակում: Անիվները գտնվում են գերմաշված պատռված վիճակում: Մեկնարկային գինը` 1 336 500 /մեկ միլիոն երեք հարյուր երեսունվեց հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 668 250 /վեց հարյուր վաթսունութ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ 66 825 /վաթսունվեց հազար ութ հարյուր քսանհինգ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Տրանսպորտային միջոցները չեն գտնվում սահմանափակումների տակ:
Աճուրդին մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) հայտ` նշելով տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակը.
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր՝ վճարված 900 425 102 101 հաշվեհամարին.
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:
Տրասնպորտային միջոցի նախավճարը՝ մեկնարկային գնի 50%-ի չափով, որը վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ նախքան աճուրդի սկսելը:
Յուրաքանչյուր քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդում հաղթողին որոշելու կարգը՝ աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը՝ հրապարակային ծանուցման պահից մինչև 2025թ. հոկտեմբերի 6-ը ներառյալ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):
Աճուրդին մասնակցելու համար հայտերը ընդունվում են մինչև 2025թ. հոկտեմբերի 6-ը ներառյալ՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը՝ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի կանոնակարգին կարողեն ծանոթանալ Վեդու համայնքապետարանում՝ աճուրդի մասին ծանուցումը հրապարակելու պահից մինչև աճուրդը սկսվելու պահից առնվազն 30 րոպե առաջ:
Սակարկությունը կանցկացվի Վեդու համայնքապետարանի վարչական շենքում /ք. Վեդի, Հ. Թումանյան փողոց 6, հեռ. 060-88-11-11/
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վեդու համայնքապետարան: