Այսօր: Երեքշաբթի, 19 Օգոստոսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Վեդու համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
22/07/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
19/08/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը 2025թ. օգոստոսի 25-ին ժամը 14:30-ին հայտարարում է Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների աճուրդ վաճառք դասական եղանակով`

Լոտ 1 FORD մակնիշի FOCUS 2.0 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` սեդան, գույնը` մոխրագույն մետալիկ, թողարկման տարեթիվը 2013թ., նույնականացման համար-IFADP3F27DL247081, փոխանցման տուփը ավտոմատ, վառելիքը` բենզին: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է անսարք վիճակում, փոխանցման տուփը ենթակա է փոխարինման: Ավտոմեքենայի թափքի վրա առկա են վնասված գունաթափված հատվածներ,թափքը ենթակա է վերանորոգման: Անվադողերը գտնվում են գերմաշված վիճակում, ենթակա են փոխարինման: Սրահը գտնվում է միջին վիճակում, պատռված հատվածներ առկա չեն: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման: Մեկնարկային գինը` 1260000 /մեկ միլիոն երկու հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 630000 /վեց հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 63000 / վաթսուներեք հազար/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:

Լոտ 2 RENAULT մակնիշի 312 տիպարի թեթև մարդատար ավտոբուս, թափքը՝ վագոն, թողարկման տարեթիվը 1985թ., նույնականացման համարը -VF6PN04E1PR10910: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է վատ, անսարք վիճակում, շարժիչը և շարժիչի աշխատանքը ապահովող որոշ դետալներ ենթակա են փոխարինման կամ վերանորոգման: Ավտոբուսի թափքի վրա առկա են վնասված գունաթափված հատվածներ, թափքը մասամբ ենթակա է կոսմետիկ վերանորոգման: Անվադողերը գտնվում են գերմաշված դեֆորմացված վիճակում, ենթակա են փոխարինման: Սրահը գտնվում է միջինից վատ վիճակում, առկա են մաշված պատռված հատվածներ: Մեկնարկային գինը` 495 000 / չորս հարյուր իննսունհինգ հազար/ ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 247 500 /երկու հարյուր քառասունյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 24750 /քսանչորս հազար յոթ հարյուր հիսուն / ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:

Լոտ 3 HYUNDAI մակնիշի ELANTRA 1.6 թեթև տիպարի մարդատար ավտոմեքենա,թափքի տեսակը՝ սեդան,գույնը՝ սպիտակ,թողարկման տարեթիվը՝ 2012թ., նույնականացման համարը՝ KMHDH41CBDU725291: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է վատ վիճակում: Ավտոմեքենան դիմային մասից վթարված է՝ շարժիչի աշխատանքը ապահովող որոշ դետալներ և հանգույցներ, դիմացի թափարգելը, շարժիչի ծածկոցը, լուսարձակները վնասված են: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման:Շարժիչի աշխատանքը ապահովող որոշ դետալներ ենթակա են փոխարինման: Թափքը ենթակա է կապիտալ վերանորոգման: Անվադողերը և անվահեծերը գտնվում են գերմաշված վիճակում, ենթակա են փոխարինման: Սրահը գտնվում է միջին վիճակում, պատռված հատվածներ առկա չեն: Մեկնարկային գինը` 1 044 000 /մեկ միլիոն քառասունչորս հազար/ ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 522 000 /հինգ հարյուր քսաներկու հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 52 200 /հիսուներկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:

Լոտ 4 RENAULT մակնիշի DUSTER 2.0 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքի տեսակը՝ սեդան,գույնը՝ սև,թողարկման տարեթիվը՝ 2012թ., նույնականացման համարը՝ VF1HSRC8N48004727, վառելիքը բենզինային: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է վատ վիճակում: Ավտոմեքենայի թափքի վրա առկա են վնասված հատվածներ, գունային շերտը ամբողջությամբ վնասված է, առկա են ճաքած գունաթափված հատվածներ: Թափքը ենթակա է կապիտալ վերանորոգման: Սրահը գտնվում է վատ վիճակում, առկա են մաշած, պատռված հատվածներ: Անվադողերը և անվահեծերը գտնվում են գերմաշված վիճակում, ենթակա են փոխարինման: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման:Շարժիչի աշխատանքը ապահովող որոշ դետալներ ենթակա են փոխարինման: Մեկնարկային գինը` 1 413 000 /մեկ միլիոն չորս հարյուր տասներեք հազար/ ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 706 500 /յոթ հարյուր վեց հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 70650 /յոթանասուն հազար վեց հարյուր հիսուն/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:

Լոտ 5 VAZ մակնիշի 21214 տիպարի թեթև մարդատար ավտոմեքենա, թափքի տեսակը՝ունիվերսալ, գույնը՝ սպիտակ, թողարկման տարեթիվը՝ 2013թ., նույնականացման համարը՝ XTA212140D2129268, վառելիքը բենզինային: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է սարքին վիճակում: Ավտոմեքենայի թափքը գտնվում է միջին վիճակում, առկա են միայն կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ: Անվադողերը գտնվում են գերմաշված վիճակում, ենթակա են փոխարինման: Սրահը գտնվում է միջին վիճակում, պատռված հատվածներ չկան: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման, առկա է ջրի հովացման համակարգի անսարքություն՝ շարժիչը ենթակա է վերանորոգման: Տրանսպորտային միջոցի ընդհանուր վիճակը գնահատվում է միջին: Մեկնարկային գինը` 1 440 000 /մեկ միլիոն չորս հարյուր քառասուն հազար / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 720 000 /յոթ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 72 000 /յոթանասուներկու հազար / ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:

Լոտ 6 VAZ մակնիշի 21214 տիպարի թեթև մարդատար ավտոմեքենա, թափքի տեսակը՝ունիվերսալ, գույնը՝ սպիտակ, թողարկման տարեթիվը՝ 2009թ., նույնականացման համարը՝ XTA21240A1940009, վառելիքը բենզինային: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է սարքին վիճակում: Ավտոմեքենայի թափքը գտնվում է վնասված, գունաթափված և կոռոզիայի ենթարկված վիճակում: Բոլոր անվածածկոցների ներսի կողմից տեսանելի են կոռոզիային ենթարկված հատվածներ: Թափքը ենթակա է կապիտալ վերանորոգման: Սրահը գտնվում է վատ վիճակում, առկա են մաշած պատռված հատվածներ: Անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում, դեֆորմացված վնասված հատվածներ չեն նկատվել: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ պահեստամասեր և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման: Մոնտաժված է գազաբալոնային համակարգ: Տրանսպորտային միջոցի ընդհանուր վիճակը գնահատվում է վատ: Մեկնարկային գինը` 648 000 /վեց հարյուր քառասանութ հազար / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 324 000 /երեք հարյուր քսանչորս հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափը՝ 32 400 /երեսուներկու հազար չորս հարյուր / ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:

Լոտ 7 VAZ մակնիշի 21214 տիպարի թեթև մարդատար ավտոմեքենա, թափքի տեսակը՝սեդան, գույնը՝ սպիտակ, թողարկման տարեթիվը՝ 2009թ., նույնականացման համարը՝ XTA212140A1940669, վառելիքը բենզինային: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է սարքին վիճակում: Ավտոմեքենայի թափքը գտնվում է լավ վիճակում, առկա են միայն կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ: Սրահը գտնվում է միջին վիճակում, պատռված հատվածներ չկան:Անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում, դեֆորմացված վնասված հատվածներ չեն նկատվել: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման: Տրանսպորտային միջոցի ընդհանուր վիճակը գնահատվում է միջին: Մեկնարկային գինը` 1 080 000 /մեկ միլիոն ութսուն հազար / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 540 000 /հինգ հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 54 000 /հիսունչորս հազար / ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:

Տրանսպորտային միջոցները չեն գտնվում սահմանափակումների տակ:

Աճուրդին մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) հայտ` նշելով տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակը.

բ) աճուրդին մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր՝ վճարված 900 425 102 101 հաշվեհամարին.

գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:

Տրանսպորտային միջոցի նախավճարը՝ մեկնարկային գնի 50%-ի չափով, որը վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ նախքան աճուրդի սկսելը:

Յուրաքանչյուր քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:

Աճուրդում հաղթողին որոշելու կարգը՝ աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը՝ հրապարակային ծանուցման պահից մինչև 2025թ. օգոստոսի 19-ը ներառյալ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):

Աճուրդին մասնակցելու համար հայտերը ընդունվում են մինչև 2025թ. օգոստոսի 19-ը ներառյալ՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):

Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը՝ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի կանոնակարգին կարողեն ծանոթանալ Վեդու համայնքապետարանում՝ աճուրդի մասին ծանուցումը հրապարակելու պահից մինչև աճուրդը սկսվելու պահից առնվազն 30 րոպե առաջ:

Սակարկությունը կանցկացվի Վեդու համայնքապետարանի վարչական շենքում /ք. Վեդի, Հ. Թումանյան փողոց 6, հեռ. 060-88-11-11/

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վեդու համայնքապետարան: 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (2.9ՄԲ)
Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner