ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը 2025թ. օգոստոսի 29-ին ժամը 14:30-ին հայտարարում է Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք դասական եղանակով`
Լոտ 1. Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի Մ. Մաշտոցի փողոց 1-ին փակուղի 11 հողամաս հասցեում գտնվող, 03-090-0024-0037 կադաստրային ծածկագիրը կրող, 0.03859 հա մակերեսով (Վկայական N 26032025-03-0081) բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 706.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 353.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա են ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է բնակելի շինություն կառուցելու նպատակով:
Լոտ 2. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Ս. Կասյան փողոց 26/40 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0111-0383 կադաստրային ծածկագիրը կրող, 0.0089 հա մակերեսով (Վկայական N 07042025-03-0066) բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 628.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 314.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա են ճանապարհներ, խմելու ջրագիծ, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար: Հողամասը օտարվում է բնակելի շինություն կառուցելու նպատակով:
Լոտ 3. Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի Գ. Լուսավորչի փողոց 10/1 հողամաս հասցեում գտնվող, 03-076-0014-0011 կադաստրային ծածկագիրը կրող, 0.10195 հա մակերեսով (Վկայական N 21042025-03-0030) բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 2.000.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 1.000.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա են ճանապարհներ, խմելու ջրագիծ, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար, ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է բնակելի շինություն կառուցելու նպատակով:
Լոտ 4. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Շրջանցող փողոց 16/1 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0315-0096 կադաստրային ծածկագիրը կրող, 0.53657 հա մակերեսով (Վկայական N 25032025-03-0086) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 18.700.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 9.350.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա են ճանապարհներ, խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր, գազատար, ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է արտադրական նշանակության շինություն կառուցելու նպատակով:
Լոտ 5. Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրում գտնվող, 03-096-0005-0048 կադաստրային ծածկագիրը կրող, 0.97395 հա մակերեսով (Վկայական N 05042018-03-0068) գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 11.230.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 5.615.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա են ճանապարհներ և ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով:
Լոտ 6. Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրի Մ. Գևորգյան փողոց 4/5 հողամաս հասցեում գտնվող, 03-073-0106-0003 կադաստրային ծածկագիրը կրող, 0.04516 հա մակերեսով (Վկայական N 16062025-03-0030) բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 370.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 185.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա են ճանապարհներ, խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր, գազատար, ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է բնակելի շինություն կառուցելու նպատակով:
Հողամասերը չեն գտնվում սահմանափակումների տակ:
Աճուրդին մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) հայտ` նշելով հողամասի ձեռքբերման նպատակը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն 12 ապրիլի 2001 թվականի N 286 որոշմամբ հաստատված N 4 ձևի.
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր՝ վճարված 900 425 102 101 հաշվեհամարին. գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը: Հողամասի նախավճարը՝ մեկնարկային գնի 50%-ի չափով, որը վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ նախքան աճուրդի սկսելը:
Յուրաքանչյուր քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդում հաղթողին որոշելու կարգը՝ աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը՝ հրապարակային ծանուցման պահից մինչև 2025թ. օգոստոսի 25-ը ներառյալ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):
Աճուրդին մասնակցելու համար հայտերը ընդունվում են մինչև 2025թ. օգոստոսի 25-ը ներառյալ՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը՝ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի կանոնակարգին կարողեն ծանոթանալ Վեդու համայնքապետարանում՝ աճուրդի մասին ծանուցումը հրապարակելու պահից մինչև աճուրդը սկսվելու պահից առնվազն 30 րոպե առաջ:
Սակարկությունը կանցկացվի Վեդու համայնքապետարանի վարչական շենքում /ք. Վեդի, Հ. Թումանյան փողոց 6, հեռ. 060-88-11-11/
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վեդու համայնքապետարան: