ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար`
1.1. Աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ (ծածկագիր՝ 2․1-1)
1.2. Աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3․1-29)
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին, Վեդու համայնքապետարանում:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2025 թվականի հունիսի 25-ը: Մրցույթի մանրամասներին և համայնքային ծառայության պաշտոնի անձնագրերին կարող եք ծանոթանալ սույն հայտարարությանը կից ներկայացված փաստաթղթերում։