Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Վեդու համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
24/12/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
24/01/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը 2025թ. հունվարի 29-ին ժամը 14:30-ին հայտարարում է համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ`

Լոտ 1. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Թումանյան փողոց 5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող Գեղարվեստի դպրոցի առաջին հարկի թիվ 13 և 14 սենյակների /հատակագծի համաձայն/ տարածքի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի 5 %-ի չափով մասնակցության նախավճարը՝ 9.000 դրամ, հողամասի վարձակալության մեկնարկային գինը՝ 180.000 ՀՀ դրամ, մեկ քայլի չափը՝ 9.000 ՀՀ դրամ, մրցույթի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Տարածքը տրամադրվում է մշակութային խմբակների գործունեություն իրականացնելու նպատակով՝ 5 տարի ժամկետով:

Լոտ 2. Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող (Վկայական N 23102024-03-0045), 03-049-0116-0002 կադաստրային ծածկագիրը կրող, 2.132 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի 5 %-ի չափով մասնակցության նախավճարը՝ 1.500 դրամ, հողամասի վարձակալության մեկնարկային գինը՝ 30.000 ՀՀ դրամ, մեկ քայլի չափը՝ 5.000 ՀՀ դրամ, մրցույթի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ:

Հողամասը տրամադրվում է անասնապահությամբ զբաղվելու նպատակով՝ 10 տարի ժամկետով: Հողամասերը չեն գտնվում սահմանափակումների տակ:

Մրցույթին մասնակցելու համար հայտերը ընդունվում են մինչև 2025թ. հունվարի 24-ը ներառյալ՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):

Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) մրցույթի մասնակցության հայտ

բ) մրցույթի մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր՝ վճարված 900 425 102 101 հաշվեհամարին.

գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը: Մասնակցության նախավճարը՝ վճարվում է մրցույթի անցկացման օրը՝ նախքան մրցույթի սկսելը:

Մրցույթում հաղթողին որոշելու կարգը՝ մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Մրցույթի կանոնակարգին ծանոթանալու վայրը՝ մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի կանոնակարգին կարող են ծանոթանալ Վեդու համայնքապետարանում՝ մրցույթի մասին ծանուցումը հրապարակելու պահից մինչև մրցույթը սկսվելու պահից առնվազն 30 րոպե առաջ:

Մրցույթը կանցկացվի Վեդու համայնքապետարանի վարչական շենքում /ք. Վեդի, Հ. Թումանյան փողոց 6, հեռ. 060-88-11-11/

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վեդու համայնքապետարան: 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (548.1ԿԲ)
Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner