Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Վեդու համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
21/10/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/11/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով «Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջները, սույն հայտարարությամբ աճուրդի կազմակերպչի կողմից կատարվել են 2024թ-ի նոյեմբերի 15-ին հայտարարված աճուրդի մասին հայտարարության փոփոխություններ և լրացումներ:

Ստորև հայտարարության նոր տեքստը.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը 2024թ. նոյեմբերի 15-ին ժամը 14:30-ին հայտարարում է Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք դասական եղանակով`

Լոտ 1. Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի Վ. Մամիկոնյան փողոց 5/8 հասցեում գտնվող, 03-071-0006-0087 կադաստրային ծածկագիրը կրող, 0.04039 հա մակերեսով (Վկայական N 15072024-03-0050) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 320.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 160.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա է ճանապարհներ, խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու նպատակով:

Լոտ 2. Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի Վ. Մամիկոնյան փողոց 5/21 հասցեում գտնվող, 03-071-0006-0088 կադաստրային ծածկագիրը կրող, 0.01831 հա մակերեսով (Վկայական N 15072024-03-0008) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 150.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 75.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա է ճանապարհներ, խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու նպատակով:

Լոտ 3. Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի Վ. Մամիկոնյան փողոց 5/22 հասցեում գտնվող, 03-071-0006-0086 կադաստրային ծածկագիրը կրող, 0.09351 հա մակերեսով (Վկայական N 15072024-03-0087) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 750.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 375.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա է ճանապարհներ, խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու նպատակով:

Լոտ 4. Վեդի համայնքի Սիսավան բնակավայրի Ազատամարտիկների փողոց 4 հողամաս հասցեում գտնվող, 03-084-0001-0018 կադաստրային ծածկագիրը կրող, 0.0889 հա մակերեսով (Վկայական N 20092024-03-0079) բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 710.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 355.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա է ճանապարհներ, խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր, ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է բնակելի շինություն կառուցելու նպատակով:

Լոտ 5. Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի Գ. Նժդեհի փողոց 43/2 հասցեում գտնվող, 03-087-0187-0015 կադաստրային ծածկագիրը կրող, 0.1085 հա մակերեսով (Վկայական N 17092024-03-0037) բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 860.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 430.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա է ճանապարհներ, խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր, գազատար, կոյուղի, ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է բնակելի տուն կառուցելու նպատակով:

Լոտ 6. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Ս. Կասյան փողոց 26/34 հասցեում գտնվող, 03-004-0111-0380 կադաստրային ծածկագիրը կրող, 0.00495 հա մակերեսով (Վկայական N 06092024-03-0081) բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 300.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 150.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա է ճանապարհներ, խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր: Հողամասը օտարվում է բնակելի շինություն կառուցելու նպատակով:

Լոտ 7. Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի Տ. Պետրոսյան փողոց 2/1 հասցեում գտնվող, 03-096-0062-0001 կադաստրային ծածկագիրը կրող, 0.0715 հա մակերեսով (Վկայական N 09092024-03-0053) բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 900.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 450.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա է ճանապարհներ, խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր, ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է բնակելի տուն կառուցելու նպատակով:

Լոտ 8. Վեդի համայնքի Տափերական բնակավայրի Ծովակալ Իսակովի փողոց 4/8 հողամաս հասցեում գտնվող, 03-093-0047-0109 կադաստրային ծածկագիրը կրող, 0.0032 հա մակերեսով (Վկայական N 15072024-03-0068) բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 100.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 50.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա է ճանապարհներ խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր, գազատար, կոյուղի, ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է բնակելի շինություն կառուցելու նպատակով:

Լոտ 9. Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի Մ. Հովհաննիսյան փողոց 20 հասցեում գտնվող, 03-096-0013-0014 կադաստրային ծածկագիրը կրող, 0.0417 հա մակերեսով (Վկայական N 16092024-03-0074) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 700.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 350.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա է ճանապարհներ, խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր, գազատար, ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու նպատակով:

Լոտ 10. Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրի 03-073-0002-0024 կադաստրային ծածկագիրը կրող, 0.05985 հա մակերեսով (Վկայական N 05062024-03-0050) գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 500.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 250.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա է ճանապարհներ և ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով:

Լոտ 11. Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի 03-096-0271-0014 կադաստրային ծածկագիրը կրող, 0.0783 հա մակերեսով (Վկայական N 10092024-03-0068) գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 500.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 250.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա է ճանապարհներ և ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով:

Լոտ 12. Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի 03-076-0103-0019 կադաստրային ծածկագիրը կրող, 0.07285 հա մակերեսով (Վկայական N 04102024-03-0030) գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 300.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 150.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա է ճանապարհներ և ոռոգման համակարգ: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով:

Լոտ 13. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Գայի փողոց 5/1 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0107-0803 կադաստրային ծածկագիրը կրող, 0.00828 հա մակերեսով (Վկայական N 27092024-03-0119) բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 400.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 200.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Առկա է ճանապարհներ, խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր, գազատար, կոյուղի: Հողամասը օտարվում է բնակելի շինություն կառուցելու նպատակով:

Լոտ 14. Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի Մ. Խորենացու փողոց 12/1 հողամաս հասցեում գտնվող, 03-076-0033-0186 կադաստրային ծածկագիրը կրող, 0.03194 հա մակերեսով (Վկայական N 11072024-03-0035) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի մեկնարկային գինը՝ 500.000 ՀՀ դրամ, հողամասի նախավճարի չափը՝ 250.000 ՀՀ դրամ, աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ:

Առկա է ճանապարհներ, խմելու ջրագիծ, էլեկտրահաղորդման գծեր: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու նպատակով:

Հողամասերը չեն գտնվում սահմանափակումների տակ:

Աճուրդին մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` ա) հայտ` նշելով հողամասի ձեռքբերման նպատակը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն 12 ապրիլի 2001 թվականի N 286 որոշմամբ հաստատված N 4 ձևի. բ) աճուրդին մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր՝ վճարված 900 425 102 101 հաշվեհամարին. գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը: Հողամասի նախավճարը՝ մեկնարկային գնի 50 % չափով, որը վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ նախքան աճուրդի սկսելը: Յուրաքանչյուր քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:

Աճուրդում հաղթողին որոշելու կարգը՝ աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը՝ հրապարակային ծանուցման պահից մինչև 2024թ. նոյեմբերի 11-ը ներառյալ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):

Աճուրդին մասնակցելու համար հայտերն ընդունվում են մինչև 2024թ. նոյեմբերի 11-ը ներառյալ՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):

Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը՝ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի կանոնակարգին կարողեն ծանոթանալ Վեդու համայնքապետարանում՝ աճուրդի մասին ծանուցումը հրապարակելու պահից մինչև աճուրդը սկսվելու պահից առնվազն 30 րոպե առաջ:

Սակարկությունը կանցկացվի Վեդու համայնքապետարանի վարչական շենքում / ք. Վեդի, Հ. Թումանյան փողոց 6, հեռ. 060-88-11-11/

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վեդու համայնքապետարան:

ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (3.1ՄԲ)
Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner