ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը 2024թ. օգոստոսի 26-ին ժամը 14.30-ին հայտարարում է Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների աճուրդ վաճառք, որը տեղի կունենա ք. Վեդի, Հ. Թումանյան փողոց 6 հասեցում՝ համայնքապետարանի շենքում:
Լոտ 1` FORD մակնիշի FOCUS 2.0 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` սեդան, գույնը` մոխրագույն մետալիկ, թողարկման տարեթիվը 2013թ., նույնականացման համար-IFADP3F27DL247081, փոխանցման տուփը ավտոմատ, վառելիքը` բենզին: Վիճակը` տեղազննության դրությամբ գտնվել է վատ վիճակում, թափքի վրա առկա են վնասված և գունաթափված հատվածներ, դիմացի և հետնամասի թափարգելները վնասված են, բեռնախցիկի ծածկոցը, տանիքը, դռների վերին հատվածը գտնվում են գունաթափված վիճակում, տեղ տեղ նկատվում է լաքային շերտի վնասված հատվածներ: Դիմապակին վնասված է, բոլոր անվածածկոցների պաշտպանիչ դետալները բացակայում են: Մեկնարկային գինը` 1890000 /մեկ միլիոն ութ հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 945000 /ինը հարյուր քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 94500 /իննսունչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 2` БЕЛАРУСЬ ЮМЗ-6КЛ տրակտոր, թափքը` վնասված, կոռոզիայի ենթարկված,առկա են զոդված հատվածներ, թողարկման տարեթիվը 1987թ.: Վիճակը` Տրակտորի տեխնիկական վիճակը` վատ, թափքի, ռամայի և այլ հանգույցների վրա առկա են զոդված հատվածներ: Թափքը գտնվում է վնասված և կոռոզիայի ենթարկված վիճակում: Վարորդի խցիկը գտնվում է վատ վիճակում, կողային ապակիների մի մասը կոտրված են: Անիվները գտնվում են գերմաշված, դեֆորմացված վիճակում: Տրակտորի հիդրոպոմպը, դիմացի և հետնամասի ամրացվող դետալները բռնակները գտնվում են անսարք վիճակում: Մեկնարկային գինը` 324 000 /երեք հարյուր քսանչորս հազար/ ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 162 000 /հարյուր վաթսուն երկու հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 16200 /տասնվեց հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 3` НИВА СК-5М1 կոմբայն, թողարկման տարեթիվը 1988թ.: Վիճակը` Կոմբայնի տեխնիկական վիճակը` միջին վիճակ, թափքը գտնվում է լավ վիճակում: Վարորդի խցիկը գտնվում է միջին վիճակում: Կոմբայնի աշխատանքը ապահովող դետալները և հանգույցները գտնվում են աշխատանքային վիճակում: Անիվները գտնվում են գերմաշված պատռված վիճակում: Մեկնարկային գինը` 1 485 000 /մեկ միլիոն չորս հարյուր ութսունհինգ հազար / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 742 500 /յոթ հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ 74 250 /յոթանասունչորս հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Սահմանափակումներ չկան: Աճուրդում հաղթող կհամարվի առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները 2024 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ, աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը /Վեդու համայնքապետարանի 900 425 102 275 հաշվեհամարին/ և անձնագիրը, իսկ մինչև աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը:
Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9.00-18.00:
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:
Վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):