Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Վեդու համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
16/04/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
17/05/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը 2024թ. մայիսի 17-ին ժամը 14.30-ին հայտարարում է Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող ծառայողական տրանսպորտային միջոցների աճուրդ վաճառք, որը տեղի կունենա ք. Վեդի, Հ. Թումանյան փողոց 6 հասեցում՝ համայնքապետարանի շենքում:

Լոտ 1` FORD մակնիշի FOCUS 2.0 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` սեդան, գույնը` մոխրագույն մետալիկ, թողարկման տարեթիվը 2013թ., նույնականացման համար-IFADP3F27DL247081, փոխանցման տուփը ավտոմատ, վառելիքը` բենզին:

Վիճակը` տեղազննության դրությամբ գտնվել է վատ վիճակում, թափքի վրա առկա են վնասված և գունաթափված հատվածներ, դիմացի և հետնամասի թափարգելները վնասված են, բեռնախցիկի ծածկոցը, տանիքը, դռների վերին հատվածը գտնվում են գունաթափված վիճակում, տեղ տեղ նկատվում է լաքային շերտի վնասված հատվածներ: Դիմապակին վնասված է, բոլոր անվածածկոցների պաշտպանիչ դետալները բացակայում են:

Մեկնարկային գինը` 2100000 /երկու միլիոն հարյուր հազար/ ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 1050000 /մեկ միլիոն հիսուն հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 105000 /հարյուր հինգ հազար/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:

Լոտ 2` БЕЛАРУСЬ ЮМЗ-6КЛ տրակտոր, թափքը` վնասված, կոռոզիայի ենթարկված,առկա են զոդված հատվածներ, թողարկման տարեթիվը 1987թ.: Վիճակը` Տրակտորի տեխնիկական վիճակը` վատ, թափքի, ռամայի և այլ հանգույցների վրա առկա են զոդված հատվածներ:

Թափքը գտնվում է վնասված և կոռոզիայի ենթարկված վիճակում: Վարորդի խցիկը գտնվում է վատ վիճակում, կողային ապակիների մի մասը կոտրված են: Անիվները գտնվում են գերմաշված, դեֆորմացված վիճակում: Տրակտորի հիդրոպոմպը, դիմացի և հետնամասի ամրացվող դետալները բռնակները գտնվում են անսարք վիճակում:

Մեկնարկային գինը` 360 000 /երեք հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 180 000 /հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 18 000 /տասնութ հազար/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:

Լոտ 3` НИВА СК-5М1 կոմբայն, թողարկման տարեթիվը 1988թ.: Վիճակը` Կոմբայնի տեխնիկական վիճակը` միջին վիճակ, թափքը գտնվում է լավ վիճակում: Վարորդի խցիկը գտնվում է միջին վիճակում: Կոմբայնի աշխատանքը ապահովող դետալները և հանգույցները գտնվում են աշխատանքային վիճակում: Անիվները գտնվում են գերմաշված պատռված վիճակում:

Մեկնարկային գինը` 1 650 000 /մեկ միլիոն վեց հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 825 000 /ութ հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 82 500 /ութսուներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ: Սահմանափակումներ չկան:

Աճուրդում հաղթող կհամարվի առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները 2024 թվականի մայիսի 13-ը ներառյալ, աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը /Վեդու համայնքապետարանի 900 425 102 275 հաշվեհամարին/ և անձնագիրը, իսկ մինչև աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը:

Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9.00-18.00:

Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (856.8ԿԲ)
Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner