ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապեարանի աշխատակազմի Քարտուղարության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր 3.1-38) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 9-ին, ժամը 11:00-ին, Վեդու համայնքապետարանում:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2024 թվականի հունվարի 25-ը:
Մրցույթի մանրամասներին և համայնքային ծառայության պաշտոնի անձնագրին կարող եք ծանոթանալ սույն հայտարարությանը կից ներկայացված փաստաթղթերում։