Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ձևավորված <<Սոցիալական Ներդրումների ևՏեղական Զարգացման>> (ՍՆՏԶ) ծրագրի շրջանակներում Վեդի խոշորացված համայնքում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որտեղ ներկա են գտնվել համայնքի ղեկավարը, առաջին տեղակալը, համայնքապետարանի ներկայացուցիչները, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքների բնակիչները, ավագանու անդամները։
Հանդիպման ժամանակ ներկայացվել է ծրագիրը, դրա գլխավոր գաղափարը, հնարավորությունների շրջանակը։ Մասնակիցները փոխանակել են կարծիքներ, ներկայացրել ու առաջարկել իրենց գաղափարները։
Բուռն քննարկումների արդյունքում՝ համատեղ որոշմամբ, առանձնացվել են ծրագրային հետևյալ գաղափարները՝
1․Բազմաֆունկցիոնալ մեքենայի ձեռքբերում
2․Ինքնաթափ մեքենայի ձեռքբերում
3․Փոքր բեռնիչ բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում
4․Ավտոկռունկ մանիպուլյատորի ձեռքբերում
5․Բեռնատար ինքնաթափ տեխնիկայի ձեռքբերում
6․Բեռնիչ էքսկավատորի ձեռքբերում
7․Աղբատար մեքենայի ձեռքբերում