|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հուլիսի 2022 թվականի N 108-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՆԵԼՈՎ,ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼՈՒՍԱՇՈՂ, ՇԱՂԱՓ, ԼՈՒՍԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՆՈՒՄԸ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է մինչև 2022 թվականի օգոստոսի 20-ը,որի արդյունքում առաջացել են ժամկետային խնդիրներ, որը իր հերթին կարող է պատճառ հանդիսանալ սուբվենցիոն ծրագրից համայնքի դուրս մնալուն,ուստի ժամկետների հրատապությունից ելնելով մեկ անձից գնում կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված,Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Լուսաշող և Շաղափ բնակավայրերում մշակույթի տների հիմնանորոգման,Վեդի քաղաքային բնակավայրի գեղարվեստի դպրոցի հիմնանորոգման,Վեդի քաղաքային և Լուսառատ բնակավայրերի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով շինությունների սեյսմիկ վիճակի վերաբերյալ փաստաղթերի գնումը կատարել մեկ անձից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -15 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՇԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԳԱՅԱՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|