Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 31
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՅԿԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՆԵԼՈՎ,ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼՈՒՍԱՇՈՂ, ՇԱՂԱՓ, ԼՈՒՍԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՆՈՒՄԸ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է մինչև 2022 թվականի օգոստոսի 20-ը,որի արդյունքում առաջացել են ժամկետային խնդիրներ, որը իր հերթին կարող է պատճառ հանդիսանալ սուբվենցիոն ծրագրից համայնքի դուրս մնալուն,ուստի ժամկետների հրատապությունից ելնելով մեկ անձից գնում կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված,Վեդի համայնքի ավագանին որոշում է՝

1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Լուսաշող և Շաղափ բնակավայրերում մշակույթի տների հիմնանորոգման,Վեդի քաղաքային բնակավայրի գեղարվեստի դպրոցի հիմնանորոգման,Վեդի քաղաքային և Լուսառատ բնակավայրերի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով շինությունների սեյսմիկ վիճակի վերաբերյալ փաստաղթերի գնումը կատարել մեկ անձից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner