Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 36-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 515-Ն որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1․Հաստատել «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ների կանոնադրությունները նոր խմբագրությամբ համաձայն հետևյալ հավելվածների՝
1) «Վեդի քաղաքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանվանել «Վեդու թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել հաստատության կանոնադրությունը համաձայն՝ հավելված 1-ի,
2) «Վեդի քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանվանել «Վեդու թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել հաստատության կանոնադրությունը համաձայն՝ հավելված 2-ի,
3) «Վեդի քաղաքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանվանել «Վեդու թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել հաստատության կանոնադրությունը համաձայն՝ հավելված 3-ի,
2. Ուժը կորցրած ճանաչել Վեդի քաղաքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 38 որոշումը: