Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2022թ. հունիսի 29-ի N 70 որոշմամբ հաստատված կարգի դրույթները,Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1․ Հաստատել Վեդի համայնքի ղեկավարին կից գործող խորհրդակցական մարմինների(ԽՄ) կազմը համաձայն N 1, 2, 3 հավելվածների:
1.1. Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ-ի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի,
1.2. Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջական միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ-ի կազմը՝ համաձայն N 2 հավելվածի,
1.3. Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ-ի կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: