Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Ն. Փամբուկյանի դիմումը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ, Արարատի մարզի, Վեդի համայնքի կազմում ընդգրկված Վանաշեն բնակավայրի, Կ. Ալոյան փողոց, 5 տան բնակիչ Նշան Ավետիսի Փամբուկյանի (ծնված՝ 10.05.1960թ., անձնագիր՝ AS 0490947, տրված՝ 11.01.2019թ., 025-ի կողմից) անվամբ գրանցված՝ 03-087-0112-0006 կադաստրային ծածկագիրը կրող 0.58 հա վարելահողի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի հարկի գծով՝ 10.597 (տասը հազար հինգ հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Նշան Ավետիսի Փամբուկյանին սեփականության իրավունքով պատկանող, MERCEDES-BENZ E 240 մակնիշի 77 QC 717 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 40.050 (քառասուն հազար հիսուն) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |