23.05.25
ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ
|
🔔Սիրելի’ շրջանավարտներ,Այսօր ձեր կյանքի ամենահուզիչ և հիշարժան շրջափուլերից մեկը հասավ իր վերջին էջին։Դպրոցի զանգը, որն ուղեկցել է ձեզ տարիներ շարունակ, հիմա հնչում է որպես ձեր հաջողությունների, աշխատասիրության և անմոռանալի պահերի խորհրդանիշ։Շնորհավորում եմ ձեզ այս կարևոր ուղին հաղթահարելու համար։Յուրաքանչյուր դաս, յուրաքանչյուր ընկերական ժպիտ, նույնիսկ ամենաբարդ քննությունները դարձան ձեր ներուժի ապացույցը։Հավատացեք, որ ձեր առջև բացվող նոր ճանապարհը լի է հնարավորություններով, և դուք ունեք բոլոր այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար։ Հիշեք, որ դպրոցի զանգը կարող է լռել, բայց ձեր սրտերում միշտ կհնչեն դպրոցական տարիների ջերմ, ոգեշնչող և ուրախ արձագանքները։Ընդառաջ ...
Մանրամասն |
|
21.05.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ ուսանողներ,📍Հայտնում ենք Ձեզ, որ սույն թվականի մայիսի 25-ին՝ ժամը 18։00-ին, Վեդի համայնքի մշակույթի տան դահլիճում, տեղի կունենա ուսանողների և երիտասարդների օրվան նվիրված հանդիպում՝ Ազգային Ժողովի պատգամավորների, ՀՀ Արարատի մարզպետի, Վեդի համայնքի ղեկավարի հետ։Հանդիպման նպատակը ուսանող - համայնք կապի ամրապնդումն է։Կարևորելով ուսանողների դերը համայնքի զարգացման գործում՝ համայնքի գերակա խնդիրների շարքում է նաև ուսանող - համայնք կուռ կապի ստեղծումը, որը կնպաստի մեր համայնքի առաջընթացին:📝Գաղափարի իրականացման համար ակնկալում ենք Ձեր մասնակցությունն ու ակտիվությունը:Հանդիպման ընթացքում կարող եք բարձրաձայնել Ձեզ հուզող հարցերը և մասնակցել քննարկմանը։Հանդիպման վերջում՝ ժամը 20։00-ին, Վեդու ...
Մանրամասն |
|
16.05.25
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԳԱՌՆԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ
|
Վեդի համայնքի հարգելի բնակիչներ Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մայիսի 17-ից 18-ը Արտաշատի քաղաքային մարզադաշտում՝ 29-րդ անգամ անցկացվելու է Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի ավանդական հուշամրցաշարը։ Աթլետիկական հուշամրցաշարին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության՝ Երևան, Արտաշատ, Գյումրի, Վանաձոր, Կապան, Էջմիածին քաղաքների, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության հավաքական թիմերը ավելի քան 125 մարզիկ։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 16։00-ին։ Բոլոր համաքաղաքացիներին հրավիրում ենք մարզադաշտ ներկա գտնվելու գեղեցիկ միջոցառմանը։
|
|
15.05.25
ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Ընտանիքի օրը Հայաստանում նշվում է ամեն տարի մայիսի 15-ին՝ համընկնելով ՄԱԿ-ի կողմից սահմանված Ընտանիքի միջազգային օրվա հետ, որը հաստատվել է 1993 թվականին։🎉Այս օրը նշվում է տարբեր միջոցառումներով՝ ընդգծելով ընտանիքի կարևորությունը հասարակության մեջ։Վեդի համայնքում օրը նշանակալից էր համայնքի բազմազավակ ընտանիքների հետ հանդիպումով, ովքեր առավել քան գիտեն ընտանիքի դերի, պատասխանատվության կարևորությունը։📌Համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը ներկաների հետ նշել է ընտանիքի օրը, քննարկել մեծ ընտանեկան մոդելում ապրելու առավելություններն ու բարդությունները։Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ներկաներին ընտանիքի պահպանման բարդ գործը պատվով կատարելու համար։Միջոցառման ավարտին ընտանիքների փոքրիկներն էլ ...
Մանրամասն |
|
14.05.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
🎉Սիրով տեղեկացնում ենք, որ Վեդի համայնքը ՀՀ կառավարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի համատեղ գործընկերությամբ և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում ձեռք է բերել 2024 թվականի արտադրության կռան-մանիպուլյատոր՝ ի ծառայություն համայնքի կարիքներին։ ✅Հիշեցնենք, որ նույն ծրագրով համայնքը ձեռք էր բերել 200 պլաստմասե աղբաման, բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 17+1 տեղանոց միկրոավտոբուս, մինիամբարձիչ, 2 ունիվերսալ աղբատար մեքենա, բազմաֆունկցիոնալ քաղաքային կոմունալ մեքենա։
|
|
13.05.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 21.05.2025 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մայիսի 21-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6, 1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից: Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.
|
|
07.05.25
ՎԵԴԻՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԻՆ
|
Վեդիում սպորտային ոգևորությունն անսպառ է։ Մենք հպարտ ենք մեր համայնքից աշխարհի տարբեր մասերում հաղթանակներ գրանցած մարզիկներով, ովքեր բազմիցս մեզ հպարտանալու առիթներ են տվել։ Պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն Հարություն Հովհաննիսյանն է այս անգամ բարձր պահել մեր պատիվը՝ գերծանր քաշային կարգում երկամարտի 323 կգ արդյունքով։ #Վեդի_համայնք #սպորտային_Վեդի
|
|
02.05.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԻ ԱՎԱՐՏ
|
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️ ✅Վեդի համայնքում իրականացվող Մասնակցային բյուջետավորում ծրագրի՝ Առաջարկների քվեարկության փուլը մեկնարկել էր ապրիլի 28-ից մինչև մայիսի 5-ը։ 🕛Հետևաբար հիշեցնում ենք, որ ձեր նախընտրած Առաջարկի օգտին քվեարկելու վերջին օրն է՝ 04/05/2025՝ ժամը 23:59-ը։ Պետք է նշենք, որ ՄԲ-ն մեծ հետաքրքրություն է վայելում բնակիչների շրջանում, և բնակավայրերից մեծ ակտիվություն է գրանցվել։ ⏳Եթե դեռ չեք քվեարկել, ապա շտապեք. մնացել են հաշված ժամեր։ ՄԲ Քվեարկության փուլը կամփոփվի մայիսի 5-6-ը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |