Այսօր: Չորեքշաբթի, 6 Նոյեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 4
ԱՐԱՄ ԿԱՌԼԵՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Ա.Մանուկյանի դիմումը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի, Վեդի քաղաքային բնակավայրի՝ Արցախի փողոց, 48 տան բնակիչ, զինհաշմանդամ Աշոտ Արամի Մանուկյանի հոր՝ Արամ Կառլենի Մանուկյանի (ծնված՝ 11.09.1977թ., անձնագիր՝ AT0469057, տրված՝ 30.09.2019թ., 025-ի կողմից) անվամբ գրանցված՝ 03-004-0070-0012 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ տրամադրել 10.240 /տասը հազար երկու հարյուր քառասուն/ ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն:

2. Արամ Կառլենի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող` OPEL ASTRA 1.6 I մակնիշի 36 QG 946 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 10.100 /տասը հազար հարյուր/ ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն:

3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՍՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner