Ձեր բրաուզերից անջատված է JavaScript-ի աշխատանքը
Այսօր:
Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝
28
Մուտք
Մոռացել եք Գաղտնաբառը?
Գրանցվել
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի մասին
Համայնքային կազմակերպություններ
Նորություններ
Իրադարձությունների օրացույց
Հայտարարություններ
Զարգացման ծրագրեր
Գնումներ
Ընտրություններ
Մեդիա
Պատկերասրահ
Տեսադարան
ԶԼՄ-ները մեր մասին
Վեդի համայնքի պատվավոր քաղաքացիներ
Մրցանակներ, շնորհակալագրեր
Հարցումներ
ՏԻՄ
Համայնքի ավագանի
Ավագանու նիստեր
Ավագանու անդամներ
Ավագանու որոշումներ
Ավագանու ուղերձներ
Ավագանու կանոնակարգ
Համայնքի ղեկավար
Համայնքի ղեկավարի էջը
Որոշումներ
Ուղերձներ
Խորհրդակցություններ
ՏԻՄ-երի իրավական ակտեր
Համայնքի ավագանու ...
Որոշումներ
Որոշումների նախագծեր
Համայնքի ղեկավարի ...
Որոշումներ
Որոշումների նախագծեր
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Աշխատակազմ
Սպասարկման գրասենյակ (ՔՍԳ)
Աշխատանքի հայտարարություններ
Հաշվետվություններ
Դիմել համայնքապետարան
Հետադարձ կապ
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵ
Կատարողական
Եկամուտների կատարողական
Ծախսերի կատարողական
Բյուջեի մուտքեր
Մուտքեր
Հաշվետվություններ
1-6 հատվածներ
Գրաֆիկական
Բյուջեի պլան
Եկամուտների պլան
Ծախսերի պլան
Նախահաշիվներ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՒՅՔ
Ընդհանուր տվյալներ
Առաջարկներ
Հողատարածքներ
Շենք-շինություններ
Մեքենա-մեխանիզմներ
Առցանց վճարում - վարձակալություն
ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵՐ
Հաճախ տրվող հարցեր
Սահմանված կարգեր
Ձևաթղթերի շտեմարան
Տրամադրված թույլտվություններ
Ժողովրդագրական և այլ տվյալներ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ծառայությունների հավաքածու
Դիմել համայնքապետարան
Հետևել դիմումի ընթացքին
Գույքային հարկերի պարտավորություններ
Վարձակալական պարտավորություններ
Գրանցել խնդիր
Երեխային հերթագրել մանկապարտեզ
Տուրքերի և վճարների դրույքաչափեր
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Ընդհանուր տեղեկություններ
Պատմամշակութային կոթողներ
Թանգարաններ
Հուշարձաններ
Հյուրանոցներ
Հյուրատներ
Սննդի կետեր
Հանգստի և ժամանցի վայրեր
Բոլոր գործընթացները
Հարթակի մասին
Առաջարկներ
Քարտեզ
ՀՏՀ
Մուտք
Գրանցվել
Մասնակցե՛ք Վեդի համայնքի զարգացմանը - Բյուջե 2025
Ես, դու և համայնքապետարանը ստեղծելու ենք մեր երազանքների համայնքը:
Previous
Next
ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր կարծիքը:
Սպորտ հրապարակի կառուցում Լուսառատ բնակավայրում
ԿԱՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
10 ապրիլ 2025
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է դպրոցի կից տարածքում կառուցել վոլեյբոլի և բասկետբոլի բացօթյա սպորտային հրապարակ, որը կնպաստի դպրոցականների ֆիզիկական ակտիվությանը և սպորտային կարողությունների բացահայտմանը։ Երեխաները կկարողանան խաղալ խմբերով, զարգացնել համագործակցության, թիմային աշխատանքի և սոցիալական հմտությունները։ Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ է մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսներ:
2
172
Շինարարություն
Զբոսայգու բարեկարգում Լուսառատ բնակավայրում
Անուշ Ժամհարյան
10 ապրիլ 2025
Առաջարկն ուղղված է զբոսայգին բարեկարգ, վայելուչ և լիարժեք հանգստի գոտի դարձնելուն։ Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի բնակչության կենսամակարդակի բարձրացում։ Բնակչության տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ իրենց հանգիստը կկարողանան անցկացնել զբոսայգում։ Անհրաժեշտ է ցանկապատ, նստարաններ, ճոճանակներ և այլն։
1
100
Կանաչ համայնք և բարեկարգում
Կանաչապատ զբոսայգու, խաղահրապարակի կառուցում Շաղափ բնակավայրում
ԼՈՒՍԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ
15 ապրիլ 2025
Շաղափ գյուղում ներկայումս բացակայում է բարեկարգված, անվտանգ և հասանելի հանրային տարածք, որտեղ տարբեր տարիքային խմբերի բնակիչները՝ թե՛ երեխաները, թե՛ դեռահասները, թե՛ մեծահասակները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը, հանգստանալ, զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ և շփվել միմյանց հետ։ Ուստի կանաչապատ խաղահրապարակի կառուցումը համայնքում կարող է բերել բազմաթիվ գերազանց հնարավորություններ, որոնք անմիջականորեն կնպաստեն համայնքի բազմակողմանի զարգացմանը և կբարելավեն երեխաների, ընտանիքների ու ողջ բնակչության կյանքի որակը: Գեղեցիկ կանաչապատ զբոսայգին հրաշալի կերպով կընդլայնի խաղահրապարակի հնարավորությունները՝ երեխաներին ընձեռելով բացառիկ պայմաններ բացօթյա ուսուցման և զվարճալի խաղերի միջոցով համատեղ զարգացնելու իրենց գիտելիքները բնական և օրգանիկ միջավայրում։ Ավելին, այս հրաշալի տարածքը կվերածվի իսկական ուսումնական կենտրոնի, ուր փոքրիկները կստանան բնության հետ շփման և բնապահպանական արժեքներ ձեռք բերելու հիանալի հնարավորություն։
0
152
Կանաչ համայնք և բարեկարգում
Զբոսայգու հիմնանորոգում Տափերական բնակավայրում
Զավեն Հակոբյան
01 ապրիլ 2025
ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Տափերական բնակավայրի զբոսայգու հիմնանորոգման արդյունքում կունենանք բարեկեցիկ և բարեկարգ զբոսայգի: Գտնվում է մշակույթի տան հարևանությամբ: Այն ծառայում է բնակավայրի ողջ բնակիչներին: Զբոսայգին կառուցվել է 1958թ.-ին և այժմ գտնվում է ոչ այդքան բարվոք վիճակում: Հարակից է նաև Տափերական բնակավայրի մանկապարտեզին` որից օգտվում են նաև մանկահասակ երեխաները, թե զբոսնելու և թե տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի 10000000 ՀՀ դրամ:
10
4186
Կանաչ համայնք և բարեկարգում
Մանկական խաղահրապարակի կառուցում Ոսկետափում
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
10 ապրիլ 2025
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել ժամանակակից, անվտանգ և ներառական մանկական խաղահրապարակ Ոսկետափ բնակավայրում՝ բնակիչների մասնակցային բյուջետավորման սկզբունքներով: Ծրագրի իրագործումը հնարավորություն կտա բնակավայրի երեխաներին ունենալ անվտանգ ու զարգացողնող միջավայր, որը կխթանի նրանց ֆիզիկական ակտիվությունը, սոցիալականացումը և համայնքի ներգրավվածությունը: Ոսկետափ բնակավայրում ներկայումս չկա որևէ համապատասխան տարածք կամ այգի, որտեղ երեխաները կկարողանանան ապահովել իրենց ֆիզիկակական ակտիվությունն ու անվտանգ ժամանցը: Առկա հանրային տարածքներն ադապտացված չեն փոքրիկների կարիքներին, ինչը հաճախ ստիպում է ծնողներին այլընտրանքային լուծումներ փնտրել՝ ուղևորվելով կամ հարևան մեծ համայնքներ կամ էլ մայրաքաղաք Երևան: Բացի այդ, համայնքային կյանքում Երեխաների և ծնողների ներգրավվածության մակարդակը բավականին ցածր է, ապահովված չէ նրանց համար հարմարավետ ու սոցիալականացման համար նպաստավոր միջավայր: Առաջարկի իրականացման շնորհիվ երեխաները կունենան անվտանգ միջավայր ֆիզիկական ակտիվության, ժամանցային խաղերի կազմակերպման համար: Խաղային կառույցները կխթանեն երեխաների շարժունակությունը, ուժն ու ճկունությունը: Նրանք կկարողանան խաղալ խմբերով, զարգացնել համագործակցության, թիմային աշխատանքի և սոցիալական հմտությունները: Ծնողներն ու համայնքի բնակչները կունենան նոր հնարավորություն միասին ժամանակ անցկացնելու, շփվելու, ինչը կնպաստի համայնքային կապերի ամրապնդմանը և համայնքային համախմբմանը: Խաղահրապարակի տարածքը կարող է օգտագործվել տարբեր միջոցառումների համար, ինչպիսիք են՝ համերգները, բացօթյա հանրային քննարկումները, տարաբնույթ դասընթացները և այլ կրթական ծրագրերը: Խաղահրապարակի տարածքը կունենա խաղային գոտիներ տարբեր տարիքի երեխաների համար՝ ապահովելով անվտանգ և հետաքրքիր միջավայր: Նախատեսվում է, որ խաղահրապարակը կներառի մատչելի անցուղիներ և հարմարեցված խաղային տարրեր, որպեսզի հատուկ կարիքներ ունեցող երեխաները նույնպես կարողանան օգտվել, ինչի արդյունքում բնակավայրի կյանքը կդառնա առավել ներառական: Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ են 1.Մարդկային ռեսուրսներ 2. Ֆինանասական ռեսուրսներ 3. Նյութական ռեսուրսներ
28
4061
Կանաչ համայնք և բարեկարգում
Մշակույթի տան և վարչական շենքի բակի վերանորոգում Այգավան բնակավայրում
ԿԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
10 ապրիլ 2025
Առաջարկվում է Այգավան բնակավայրի մշակույթի տան և վարչական շենքի հարակից բակային հրապարակի վերանորոգում: Բակը գտնվում է անբարվոք վիճակում: Վերանորոգված բակը կծառայի որպես զբոսանքի և ժամանցի անցկացման տարածք բնակիչների համար: Ցանկալի, որ բնակավայրերն ունենան գեղեցիկ և կանաչապատ տարածքներ:
0
46
Մշակույթ և ժառանգություն
Մարզահրապարակի, խաղահրապարակի կառուցում Նոր ՈՒղի բնակավայրում
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
14 ապրիլ 2025
Երիտասարդների համար կստեղծվի հնարավորություն զբաղվել սպորտով, որը դրական կազդի թե՛ բնակիչների ակտիվության, թե՛ նրանց ֆիզիկական զարգացման վրա: Բնակավայրում չկան ժամանցի կենտրոններ, երեխաները ստիպված խաղում են փողոցներում, բաց տարածքներում, ինչը վտանգում է նրանց կյանքն ու առողջությունը: Խաղահրապարակի կառուցումը կխթանի երեխաների խաղային ժամանցի ճիշտ կազմակերպումը ու նրանց ֆիզիկական առողջ զարգացումը: Կնկատվի բնակավայրի բնակիչների կյանքի աշխուժացում:Կբարելավի բնակիչների կյանքի որակը:Բնակավայրում ունենք մարզիչներ, ովքեր կկազմակերպեն մարզական միջոցառումներ, մրցումներ, ինչը կնպաստի բնակիչների կյանքի ակտիվացմանը, կմեծանա սպորտով զբաղվողների թիվը, կբարելավի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության մակարդակը: Մարզահրապարակից կարող են օգտվել բոլոր տարիքի խմբերի բնակիչները: Խաղահրապարակում կտեղադրվեն ժամանակակից խաղային սարքեր, նստարաններ: Խաղահրապարակը թույլ կտա երեխաներին ժամանցն անցկացնել որակյալ և անվտանգ պայմաններում: Երեխաները կարող են շփվել իրենց տարեկիցների հետ խաղալ, զվարճանալ:
0
17
Այլ
Մշակույթի տան տանիքի վերանորոգում Այգավան բնակավայրում
ԱՐԱՔՍՅԱ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ
10 ապրիլ 2025
Այգավան բնակավայրի մշակույթի տան տանիքը գտնվում շատ վատ, կիսաքանդված վիճակում, որը թույլ չի տալիս ներսում կատարել ոչ մի մշակութային իրադարձություն: Առաջարկում եմ վերանորոգել շենքի տանիքը, մշակութային կյանքը բարելավելու և միջոցառումներ իրականացնելու համար։
1
87
Մշակույթ և ժառանգություն
Հրեշտակների ձոր տանող ճանապարհի բարեկարգում Դաշտաքար բնակավայրում
ԱՐՓԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ
10 ապրիլ 2025
Դաշտաքար բնակավայրում գտնվող «Հրեշտակների ձոր» գնացող ճանապարհի բարեկարգում, հնարավորության դեպքում ճանապարհահատվածի լուսավորում, այցելուներին արևից և անձրևից պաշտպանող սպասասրահի կառուցում: Դաշտաքար բնակավայրի Կենտրոնական փողոցից «Հրեշտակների ձոր» գնացող ճանապարհի երկարությունը մոտ 2.5 կմ է: Ծրագրի իրագործումը կնպաստի զբոսաշրջությանը և բնակավայրին կտա էլ ավելի ճանաչվածություն: Տարածքում առկա է հանքային առողջարար ջուր: Առաջարկության իրականացման համար անհրաժեշտ կլինի շուրջ 10 մլն դրամ:
4
66
Զբոսաշրջություն
Ֆուտբոլային խաղադաշտի վերակառուցում և կահավորում Սիսավան բնակավայրում
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
10 ապրիլ 2025
Շատերն իրենց ապագան կապում են սպորտի հետ։ Խաղադաշտը երեխաների համար կարող է դառնալ իր երազանքներն իրականացնելու առաջին քայլը։ Առաջարկի իրականացման շնորհիվ երիտասարդները կունենան ավելի բարձր ֆիզիկական և սպորտային պատրաստվածություն, կխթանվի նրանց առողջ ապրելակերպը, կլուծվի երիտասարդների, ինչպես նաև դպրոցահասակ երեխաների զբաղվածության և ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու հարցը։
0
234
Այլ
Այգու բարեկարգում Նոր Կյանք բնակավայրում
ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
14 ապրիլ 2025
Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի այգին գտնվում է ոչ բարվոք վիճակում: Բարեկարգումից հետո կստեղծվի ազատ ժամանակն անցկացնելու համար հարմարավետ պայմաններ,որպեսզի բնակիչներն ունենան ավելի ակտիվ և հաճելի հանգիստ: Այգու բարեկարգման համար առաջարկում եմ դեկորատիվ լուսավորություն, նստարանների տեղադրում և կանաչապատում, որի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները չեն գերազանցի ավագանու կողմից սահմանված բյուջեին:
1
954
Կանաչ համայնք և բարեկարգում
Սիրողական բաց մարզադաշտի կառուցում Եղեգնավան բնակավայրում
ԱՇՈՏ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
14 ապրիլ 2025
Հաշվի առնելով մեր բնակավայրի աշխարհագրական դիրքը և սոցիալ-հասարակական պայմանները՝ առաջարկում եմ քննարկել սիրողական բաց մարզադաշտի կառուցման հնարավորությունը։ Այս նախաձեռնությունը կարող է ունենալ մի շարք դրական ազդեցություններ մեր համայնքի զարգացման վրա։ Նախ մարզադաշտը կնպաստի առողջ ապրելակերպի խթանմանը՝ հատկապես երիտասարդ սերնդի շրջանում։ Երեխաներն ու մեծահասակները կունենան հնարավորություն զբաղվելու տարբեր սպորտաձևերով, ինչն իր հերթին կնպաստի նաև հոգեբանական առողջության պահպանմանը։ Բացի այդ, մարզադաշտը կարող է դառնալ սոցիալական կյանքի ակտիվացման կենտրոն։ Այստեղ հնարավոր կլինի կազմակերպել համագյուղային միջոցառումներ, մարզական մրցումներ և հավաքներ, ինչը կխթանի համախմբվածության զգացումը։ Ինչպես նաև նշեմ, որ նախատեսված տարածքը ցանկապատված է և տեղադրված են երկաթյա դարպասաձողերը: Նախատեսում ենք կառուցել՝ ֆուտբոլի դաշտ՝ բնական կամ արհեստական խոտածածկով, բացօթյա մարզասարքերի գոտի, որտեղ տեղադրված կլինեն հորիզոնական ձողեր (տուռնիկներ), պարալել ձողեր (բրուսներ), սեղմումների սարք (պրեսի համար), տեսք պահելու վարժությունների սարքեր, ոտքերի մարզման մեխանիկական սարքեր և այլն, կանաչապատ գոտի՝ նստարաններով, ծառերով ու ծաղկաբներով: Համոզված եմ, որ նմանօրինակ ներդրումը կլինի երկարաժամկետ և կայուն զարգացումն ապահովող քայլ մեր համայնքի համար։
1
1081
Այլ
Տեսնել բոլորը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Facebook
Location on Google Maps
YouTube
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հայաստանի Հանրապետության Էլեկտրոնային Կառավարում
Համայնքային կայքեր
Տեղեկատվական Համակարգերի Զարգացման և Վերապատրաստման Կենտրոն
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ)
Պաշտոնական էլ. փոստ`
53234581@e-citizen.am
(միայն
www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)
©
2008 -
2025
Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող
ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ
212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015