Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Ա. Հովհաննիսյանի դիմումը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի, Վեդի քաղաքային բնակավայրի Ս. Նիկողոսյան փողոց, 11 տան բնակիչ, զոհված Մաքսիմ Սահակի Հովհաննիսյանի քրոջը՝ Անուշ Սահակի Հովհաննիսյանին (ծնված՝ 02.08.1998թ., ն/ք՝ 002033033, տրված՝ 09.09.2014թ., 025-ի կողմից) սեփականության իրավունքով պատկանող՝ CHEVROLET CRUZE 1.4 LT TURBO մակնիշի 98 AH 098 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով` 20,700 (քսան հազար յոթ հարյուր) ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |