Ս/թ-ի մարտի 18-ին համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքի ղեկավարի օգնական Ա.Նազարյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Մ.Խոստեղյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Օրակարգում՝ Աշխատակազմի ընթացիկ գործունեության վերլուծություն, հանձնարարականների կատարման ընթացք և արդյունքներ:
Աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը ներկայացրեց 2023թ-ի 4-րդ եռամսյակում ՀՀ Արարատի մազպետի աշխատակազմի կողմից կատարված իրավական հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումները՝ ըստ ոլորտների:
Նշեց, որ հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ տրվել է կատարման համար 1-ամսյա ժամկետ:
Այնուհետև, անրադարձավ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման ընթացքին՝ ըստ ստորաբաժանումների, նշեց, որ հանձնարարականների կատարման համար տրված ժամկետները անհրաժեշտ է կատարել սահմանված ժամկետներում և այսուհետ սահմանված ժամկետները խախտած աշխատակիցները ենթարկվելու են կարգապահական պատասխանատվության: |