Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերով, ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի՝ ասֆալտապատման, տանիքների նորոգման, կոյուղագծի կառուցման և գազաֆիկացման աշխատանքների իրականացման ժամկետների հրատապությունից և եղանակային պայմաններից ելնելով, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ ասֆալտապատման, տանիքների նորոգման, կոյուղագծի կառուցման և գազաֆիկացման աշխատանքների իրականացման նկատմամբ տեխնիկական հսկողության աշխատանքների գնումը կատարել մեկ անձից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |