Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
 
Մասնակցե՛ք Վեդի համայնքի զարգացմանը - Բյուջե 2025
Ընթացիկ փուլ՝
51454894_2120375081350299_2573346371411116032_n.jpg

Վեդի համայնքի հարգելի՛ բնակիչներ.

Վեդի համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 27-ի N 153-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել է միջոցառումների իրականացման ժամանակացույցը։

Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Վեդի քաղաքի և տասնութ գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:

Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։

Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում Ձեր առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ ձևաչափով։

Առաջարկները կարող եք ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով՝ համայնքի պաշտոնական կայքում, այնպես էլ թղթային՝ ներկայացնելով համայնքապետարան կամ Ձեր բնակավայրի վարչական կենտրոն։

Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն սահմանված չափորոշիչներին (տես՝ այստեղ)։

Ձեր առաջարկը ներկայացնելու կամ ներկայացված առաջարկների օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է գրանցվել vedicity.am կայքում։

Գրանցվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով (լրացնելով պահանջվող դաշտերը) կամ մուտք գործել «Ես եմ» (ID կամ MID առկայության դեպքում) հարթակի միջոցով։

Հաղթած առաջարկների իրագործում (01/07/2025-30/09/2025)
18/02/2025-31/12/2025
Ընթացքում է
31/03/2025-15/04/2025 23:55
Առաջարկների ընդունում
Պատասխանատու՝ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
17/04/2025-21/04/2025
Հրապարակվող առաջարկների ընտրում, հանրային քննարկում
Պատասխանատու՝ Սոնա Սարոյան
28/04/2025-04/05/2025 23:55
Հրապարակված առաջարկների քվեարկություն
Պատասխանատու՝ Ռուզաննա Գաբրիելյան
05/05/2025-06/05/2025
Հաղթող առաջարկների բացահայտում
Պատասխանատու՝ ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ
12/05/2025-30/06/2025
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում
Պատասխանատու՝ ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ
01/07/2025-30/09/2025
Հաղթած առաջարկների իրագործում
Պատասխանատու՝ Բագրատ Շահինյան
01/10/2025-30/12/2025
Գործընթացի արդյունքների ներկայացում
Պատասխանատու՝ ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ShowTimeTable
ProcessTable
Առաջարկներ
Զբոսայգու հիմնանորոգում Տափերական բնակավայրում   Զավեն Հակոբյան   01 ապրիլ 2025 ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Տափերական բնակավայրի զբոսայգու հիմնանորոգման արդյունքում կունենանք բարեկեցիկ և բարեկարգ զբոսայգի: Գտնվում է մշակույթի տան հարևանությամբ: Այն ծառայում է բնակավայրի ողջ բնակիչներին: Զբոսայգին կառուցվել է 1958թ.-ին և այժմ գտնվում է ոչ այդքան բարվոք վիճակում: Հարակից է նաև Տափերական բնակավայրի մանկապարտեզին` որից օգտվում են նաև մանկահասակ երեխաները, թե զբոսնելու և թե տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի 10000000 ՀՀ դրամ:
10 4186
Կանաչ համայնք և բարեկարգում
Հուշահամալիրի բարեկարգում Արալեզ բնակավայրում   ԼԱՈՒՐԱ ԶԱՐՈՅԱՆ   09 ապրիլ 2025 « Հուշահամալիրի վերակառուցում »  ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել հուշահամալիրը, տեղադրել նստատեղեր, կանաչապատել, տեղադրել ցայտաղբյուր և երեխաների համար կառուցել խաղահրապարակ՝ երեխաների ժամանցը կազմակերպելու համար: Տվյալ բարեկարգումները Արալեզ բնակավայրում դրական ազդեցություն կունենա թե՛ փոքրիկների, թե՛ մեծահասակների համար: Առաջարկը իրականացնելու համար անհրաժեշտ  են մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսներ:
4 201
Կանաչ համայնք և բարեկարգում
Մանկական խաղահրապարակի կառուցում Ոսկետափում   ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ   10 ապրիլ 2025 Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել ժամանակակից, անվտանգ և ներառական մանկական խաղահրապարակ Ոսկետափ բնակավայրում՝ բնակիչների մասնակցային բյուջետավորման սկզբունքներով: Ծրագրի իրագործումը հնարավորություն կտա բնակավայրի երեխաներին ունենալ անվտանգ ու զարգացողնող միջավայր, որը կխթանի նրանց ֆիզիկական ակտիվությունը, սոցիալականացումը և համայնքի ներգրավվածությունը: Ոսկետափ բնակավայրում ներկայումս չկա որևէ համապատասխան տարածք կամ այգի, որտեղ երեխաները կկարողանանան ապահովել իրենց ֆիզիկակական ակտիվությունն ու անվտանգ ժամանցը: Առկա հանրային տարածքներն ադապտացված չեն փոքրիկների կարիքներին, ինչը հաճախ ստիպում է ծնողներին այլընտրանքային լուծումներ փնտրել՝ ուղևորվելով կամ հարևան մեծ համայնքներ կամ էլ մայրաքաղաք Երևան: Բացի այդ, համայնքային կյանքում Երեխաների և ծնողների ներգրավվածության մակարդակը բավականին ցածր է, ապահովված չէ նրանց համար հարմարավետ ու սոցիալականացման համար նպաստավոր միջավայր: Առաջարկի իրականացման շնորհիվ երեխաները կունենան անվտանգ միջավայր ֆիզիկական ակտիվության, ժամանցային խաղերի կազմակերպման համար: Խաղային կառույցները կխթանեն երեխաների շարժունակությունը, ուժն ու ճկունությունը: Նրանք կկարողանան խաղալ խմբերով, զարգացնել համագործակցության, թիմային աշխատանքի և սոցիալական հմտությունները: Ծնողներն ու համայնքի բնակչները կունենան նոր հնարավորություն միասին ժամանակ անցկացնելու, շփվելու, ինչը կնպաստի համայնքային կապերի ամրապնդմանը և համայնքային համախմբմանը: Խաղահրապարակի տարածքը կարող է օգտագործվել տարբեր միջոցառումների համար, ինչպիսիք են՝ համերգները, բացօթյա հանրային քննարկումները, տարաբնույթ դասընթացները և այլ կրթական ծրագրերը: Խաղահրապարակի տարածքը կունենա խաղային գոտիներ տարբեր տարիքի երեխաների համար՝ ապահովելով անվտանգ և հետաքրքիր միջավայր: Նախատեսվում է, որ խաղահրապարակը կներառի մատչելի անցուղիներ և հարմարեցված խաղային տարրեր, որպեսզի հատուկ կարիքներ ունեցող երեխաները նույնպես կարողանան օգտվել, ինչի արդյունքում բնակավայրի կյանքը կդառնա առավել ներառական: Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ են 1.Մարդկային ռեսուրսներ 2. Ֆինանասական ռեսուրսներ 3. Նյութական ռեսուրսներ
28 4061
Կանաչ համայնք և բարեկարգում
Ֆուտբոլային խաղադաշտի վերակառուցում և կահավորում Սիսավան բնակավայրում   ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   10 ապրիլ 2025 Շատերն իրենց ապագան կապում են սպորտի հետ։ Խաղադաշտը երեխաների համար կարող է դառնալ իր երազանքներն իրականացնելու առաջին քայլը։ Առաջարկի իրականացման շնորհիվ երիտասարդները կունենան ավելի բարձր ֆիզիկական և սպորտային պատրաստվածություն, կխթանվի նրանց առողջ ապրելակերպը, կլուծվի երիտասարդների, ինչպես նաև դպրոցահասակ երեխաների զբաղվածության և ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու հարցը։
0 234
Այլ
Սպորտ հրապարակի կառուցում Լուսառատ բնակավայրում   ԿԱՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ   10 ապրիլ 2025 Ծրագրի շրջանակներում նախատեսվում է դպրոցի կից տարածքում կառուցել վոլեյբոլի և բասկետբոլի բացօթյա սպորտային հրապարակ, որը կնպաստի դպրոցականների ֆիզիկական ակտիվությանը և սպորտային կարողությունների բացահայտմանը։ Երեխաները կկարողանան խաղալ խմբերով, զարգացնել համագործակցության, թիմային աշխատանքի և սոցիալական հմտությունները։ Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ է մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսներ:
2 172
Շինարարություն
Գյուղմթերքի շուկայի կառուցում Փոքր Վեդի բնակավայրում   ԱՆՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆ   10 ապրիլ 2025 Առաջարկում եմ Մ-2 միջպետական ավտոճանապարհին հարակից, Փոքր Վեդի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-096-0005-0044 ծածկագիրը կրող համայնքային հողատարածքում կառուցել գյուղմթերքի շուկա, որտեղ Փոքր Վեդու և հարակից բնակավայրերի բնակիչները կկարողանան իրացնել իրենց բերքը: Եթե շուկան կառուցվի, այդ դեպքում առաջնահերթ կօգտվեն բնակավայրի բնակիչները և կստանան ավելի շատ եկամուտ: Խոր Վիրապ վանական համալիր այցելող զբոսաշրջիկները կկարողանան կանգառ կատարել շուկայում և ճաշակել Արարատյան դաշտավայրի անմահական մրգերը: Գյուղմթերքի շուկա կառուցելու համար անհրաժեշտ են ֆինանսական /մոտ 20 մլն դրամ/ և մարդկային ռեսուրսներ:
0 1140
Այլ
Մշակույթի տան տանիքի վերանորոգում Այգավան բնակավայրում   ԱՐԱՔՍՅԱ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ   10 ապրիլ 2025 Այգավան բնակավայրի մշակույթի տան տանիքը գտնվում շատ վատ, կիսաքանդված վիճակում, որը թույլ չի տալիս ներսում կատարել ոչ մի մշակութային իրադարձություն: Առաջարկում եմ վերանորոգել շենքի տանիքը, մշակութային կյանքը բարելավելու և միջոցառումներ իրականացնելու համար։
1 87
Մշակույթ և ժառանգություն
Զբոսայգու բարեկարգում Լուսառատ բնակավայրում   Անուշ Ժամհարյան   10 ապրիլ 2025 Առաջարկն ուղղված է զբոսայգին բարեկարգ, վայելուչ և լիարժեք հանգստի գոտի դարձնելուն։ Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի բնակչության կենսամակարդակի բարձրացում։ Բնակչության տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ իրենց հանգիստը կկարողանան անցկացնել զբոսայգում։ Անհրաժեշտ է ցանկապատ, նստարաններ, ճոճանակներ և այլն։
1 100
Կանաչ համայնք և բարեկարգում
Մշակույթի տան և վարչական շենքի բակի վերանորոգում Այգավան բնակավայրում   ԿԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ   10 ապրիլ 2025 Առաջարկվում է Այգավան բնակավայրի մշակույթի տան և վարչական շենքի հարակից բակային հրապարակի վերանորոգում: Բակը գտնվում է անբարվոք վիճակում: Վերանորոգված բակը կծառայի որպես զբոսանքի և ժամանցի անցկացման տարածք բնակիչների համար: Ցանկալի, որ բնակավայրերն ունենան գեղեցիկ և կանաչապատ տարածքներ:
0 46
Մշակույթ և ժառանգություն
Հրեշտակների ձոր տանող ճանապարհի բարեկարգում Դաշտաքար բնակավայրում   ԱՐՓԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ   10 ապրիլ 2025 Դաշտաքար բնակավայրում գտնվող «Հրեշտակների ձոր» գնացող ճանապարհի բարեկարգում, հնարավորության դեպքում ճանապարհահատվածի լուսավորում, այցելուներին արևից և անձրևից պաշտպանող սպասասրահի կառուցում: Դաշտաքար բնակավայրի Կենտրոնական փողոցից «Հրեշտակների ձոր» գնացող ճանապարհի երկարությունը մոտ 2.5 կմ է: Ծրագրի իրագործումը կնպաստի զբոսաշրջությանը և բնակավայրին կտա էլ ավելի ճանաչվածություն: Տարածքում առկա է հանքային առողջարար ջուր: Առաջարկության իրականացման համար անհրաժեշտ կլինի շուրջ 10 մլն դրամ:
4 66
Զբոսաշրջություն
Հուշաքարերի տարածքի բարեկարգում Լանջանիստ բնակավայրում   ՌԱԶՄԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ   14 ապրիլ 2025 Լանջանիստ բնակավայրի զոհված Լանջանիստցիների հուշաքարի տարածքը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Տարածքի բարելավման համար անհրաժեշտ է երկաթե ցանկապատում և սալիկապատում: Ֆինանսական միջոցները կկազմեն մոտավորապես 3500000 ՀՀ դրամ:
0 34
Կանաչ համայնք և բարեկարգում
Մարզահրապարակի, խաղահրապարակի կառուցում Նոր ՈՒղի բնակավայրում   ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ   14 ապրիլ 2025 Երիտասարդների համար կստեղծվի հնարավորություն զբաղվել սպորտով, որը դրական կազդի թե՛ բնակիչների ակտիվության, թե՛ նրանց ֆիզիկական զարգացման վրա: Բնակավայրում չկան ժամանցի կենտրոններ, երեխաները ստիպված խաղում են փողոցներում, բաց տարածքներում, ինչը վտանգում է նրանց կյանքն ու առողջությունը: Խաղահրապարակի կառուցումը կխթանի երեխաների խաղային ժամանցի ճիշտ կազմակերպումը ու նրանց ֆիզիկական առողջ զարգացումը: Կնկատվի բնակավայրի բնակիչների կյանքի աշխուժացում:Կբարելավի բնակիչների կյանքի որակը:Բնակավայրում ունենք մարզիչներ, ովքեր կկազմակերպեն մարզական միջոցառումներ, մրցումներ, ինչը կնպաստի բնակիչների կյանքի ակտիվացմանը, կմեծանա սպորտով զբաղվողների թիվը, կբարելավի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության մակարդակը: Մարզահրապարակից կարող են օգտվել բոլոր տարիքի խմբերի բնակիչները: Խաղահրապարակում կտեղադրվեն ժամանակակից խաղային սարքեր, նստարաններ: Խաղահրապարակը թույլ կտա երեխաներին ժամանցն անցկացնել որակյալ և անվտանգ պայմաններում: Երեխաները կարող են շփվել իրենց տարեկիցների հետ խաղալ, զվարճանալ:
0 17
Այլ
Այգու բարեկարգում Նոր Կյանք բնակավայրում   ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ   14 ապրիլ 2025 Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի այգին գտնվում է ոչ բարվոք վիճակում: Բարեկարգումից հետո կստեղծվի ազատ ժամանակն անցկացնելու համար հարմարավետ պայմաններ,որպեսզի բնակիչներն ունենան ավելի ակտիվ և հաճելի հանգիստ: Այգու բարեկարգման համար առաջարկում եմ դեկորատիվ լուսավորություն, նստարանների տեղադրում և կանաչապատում, որի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները չեն գերազանցի ավագանու կողմից սահմանված բյուջեին:
1 954
Կանաչ համայնք և բարեկարգում
Մեծահասակների հանգստի և ժամանցի տաղավարի կառուցում Վանաշեն բնակավայրում   ՄԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ   14 ապրիլ 2025 Առաջարկում ենք Վանաշեն բնակավայրում տարեց մարդկանց ապահովել ձմեռային-ամառային ժամանցի տաղավարով, սեղանի խաղերով, գրքերով և ամսագրերով։
1 76
Այլ
Սիրողական բաց մարզադաշտի կառուցում Եղեգնավան բնակավայրում   ԱՇՈՏ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ   14 ապրիլ 2025 Հաշվի առնելով մեր բնակավայրի աշխարհագրական դիրքը և սոցիալ-հասարակական պայմանները՝ առաջարկում եմ քննարկել սիրողական բաց մարզադաշտի կառուցման հնարավորությունը։ Այս նախաձեռնությունը կարող է ունենալ մի շարք դրական ազդեցություններ մեր համայնքի զարգացման վրա։ Նախ մարզադաշտը կնպաստի առողջ ապրելակերպի խթանմանը՝ հատկապես երիտասարդ սերնդի շրջանում։ Երեխաներն ու մեծահասակները կունենան հնարավորություն զբաղվելու տարբեր սպորտաձևերով, ինչն իր հերթին կնպաստի նաև հոգեբանական առողջության պահպանմանը։ Բացի այդ, մարզադաշտը կարող է դառնալ սոցիալական կյանքի ակտիվացման կենտրոն։ Այստեղ հնարավոր կլինի կազմակերպել համագյուղային միջոցառումներ, մարզական մրցումներ և հավաքներ, ինչը կխթանի համախմբվածության զգացումը։ Ինչպես նաև նշեմ, որ նախատեսված տարածքը ցանկապատված է և տեղադրված են երկաթյա դարպասաձողերը: Նախատեսում ենք կառուցել՝ ֆուտբոլի դաշտ՝ բնական կամ արհեստական խոտածածկով, բացօթյա մարզասարքերի գոտի, որտեղ տեղադրված կլինեն հորիզոնական ձողեր (տուռնիկներ), պարալել ձողեր (բրուսներ), սեղմումների սարք (պրեսի համար), տեսք պահելու վարժությունների սարքեր, ոտքերի մարզման մեխանիկական սարքեր և այլն, կանաչապատ գոտի՝ նստարաններով, ծառերով ու ծաղկաբներով: Համոզված եմ, որ նմանօրինակ ներդրումը կլինի երկարաժամկետ և կայուն զարգացումն ապահովող քայլ մեր համայնքի համար։
1 1081
Այլ
Կանաչապատ զբոսայգու, խաղահրապարակի կառուցում Շաղափ բնակավայրում   ԼՈՒՍԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ   15 ապրիլ 2025 Շաղափ գյուղում ներկայումս բացակայում է բարեկարգված, անվտանգ և հասանելի հանրային տարածք, որտեղ տարբեր տարիքային խմբերի բնակիչները՝ թե՛ երեխաները, թե՛ դեռահասները, թե՛ մեծահասակները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը, հանգստանալ, զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ և շփվել միմյանց հետ։ Ուստի կանաչապատ խաղահրապարակի կառուցումը համայնքում կարող է բերել բազմաթիվ գերազանց հնարավորություններ, որոնք անմիջականորեն կնպաստեն համայնքի բազմակողմանի զարգացմանը և կբարելավեն երեխաների, ընտանիքների ու ողջ բնակչության կյանքի որակը: Գեղեցիկ կանաչապատ զբոսայգին հրաշալի կերպով կընդլայնի խաղահրապարակի հնարավորությունները՝ երեխաներին ընձեռելով բացառիկ պայմաններ բացօթյա ուսուցման և զվարճալի խաղերի միջոցով համատեղ զարգացնելու իրենց գիտելիքները բնական և օրգանիկ միջավայրում։ Ավելին, այս հրաշալի տարածքը կվերածվի իսկական ուսումնական կենտրոնի, ուր փոքրիկները կստանան բնության հետ շփման և բնապահպանական արժեքներ ձեռք բերելու հիանալի հնարավորություն։
0 152
Կանաչ համայնք և բարեկարգում
  • Կարծիքներ
  • Հաշվետվություններ

Ձեր կարծիք կարևոր է

Ալիսա Մուրադյան ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԱԺԻՆ | Քարտուղարության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ (Եղեգնավան բնակավայր) 1 ամիս առաջ
Կարող ենք փաստել, որ քվեարկությունը անհավասար և անարդար է, քանի որ միջին և փոքր բնակավայրերը չեն կարող հավասար պայքար մղել բնակչությամբ մեծ բնակավայրերի հետ:
Պատասխանել
ՎԱՐԴՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1 ամիս առաջ
Համամիտ եմ Ձեզ հետ Ալիսա ջան, ինձ թվում է տոկոսներով կհաշվեն, հաշվի առնելով քիչ բնակչություն ունեցող բնակավայրերի և շատ բնակիչ ունեցող բնակավայրերի ձայների նման մեծ տարբերությունը, բայց միևնույն ժամանակ՝ հավասար պայքարը։
Պատասխանել
ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀՀ ԵՎ ԱՍ ԲԱԺԻՆ | Եկամուտների հաշվառման, հավաքագրման և առևտրի սպասարկման բաժնի պետ 2 ամիս առաջ
Հարգելի տափերականցիներ, կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել Տափերականի զբոսայգու հիմնանորոգման ծրագրին, որը մեր շատերի վաղուցվա երազանքն է։ Խնդրում եմ հաշվի առնեք նաև, որ զբոսայգու ծառերի տարիքը արդեն հիսունից բարձր է և հատուկ խնամքի կարիք ունեն։ Կարևոր է նաև համայնքի բյուջեի ծախսման բնակիչների կողմից մասնակցային բնույթը։
Պատասխանել
ՀԱՍՄԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 2 ամիս առաջ
Ողջունելի է նման ծրագրերի իրագործումը, որը կնպաստի գյուղի հետագա զարգացմանը՝ ի նպաստ մեր բնակիչների։ ։ Շնորհակալություն բոլոր նրանց՝ ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում նախագիծը կյանքի կոչելու համար
Պատասխանել
ԼՈՒՍԻՆԵ ԱՐՍԵՆՅԱՆ 2 ամիս առաջ
Հրաշալի գաղափար, որը պարզապես պարտավոր է կյանքի կոչվելու՝ ի բարօրություն բոլորիս՝ մեծ թե փոքր։Շնորհակալ ենք աջակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում այդ հրաշալի ծրագիրը իրագործելու համար։
Պատասխանել
ՔՆԱՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2 ամիս առաջ
Ողջունելի է նման ծրագրերի իրագործումը, որը կնպաստի գյուղի հետագա զարգացմանը՝ ի նպաստ մեր բնակիչների։ Թող շարունակական լինեն նման գաղափարները։ Կցանկանամ  հետագայում կյանքի կոչվեն առողջ ապրելակերպը խթանող ծրագրեր։ Շնորհակալություն։
Պատասխանել
ՀԱՍՄԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2 ամիս առաջ
Հրաշալի ծրագիր, ողջունելի գաղափար, որը կծառայի մեր գյուղի հետագա զարգացմանն ու բարգավաճմանը։ Թող շարունակական լինեն նման ծրագրերը։ Շնորհակալություն բոլոր նրանց՝ ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում նախագիծը կյանքի կոչելու համար։
Պատասխանել
ՆԱԻՐԱ ՄԻՐԱՔՅԱՆ 2 ամիս առաջ
լավ ծրագիր է
Պատասխանել
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 2 ամիս առաջ
Շատ ողջունելի և կարևոր ծրագիր է ,երբ հաշվի է առնվում բնակիչի կարծիքը հիմնախնդիրների լուծման համար:
Պատասխանել
ՌԱԶՄԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ 2 ամիս առաջ
Շատ հիանալի գաղափար է բնակիչներին ներգրավել Վեդի համայնքի զարգացման մեջ:
Պատասխանել
ՊԱՐԳԵՎ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ 2 ամիս առաջ
կարևոր ծրագիր է :
Պատասխանել
ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ 2 ամիս առաջ
Շատ լավ ծրագիր է ,որ բնակիչը անձամբ կարողանում է մասնակցել ,բարձրացնել խնդիրներ և որոշել թե ինչ աշխատանք կկատարվի մեր բնակավայրում :
Պատասխանել
ԱՐԹՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ 2 ամիս առաջ
Ողջունելի ծրագիր է ,երբ անձամբ կարող ենք որոշել ,թե ինչ աշխատանքներ կատարվեն Մեր բնակավայրում  և համայքում:
Պատասխանել
ՌՈՒԲԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2 ամիս առաջ
Շատ լավ ծրագիր է
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner