Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 239
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 11
 
Համար 11Ամսաթիվ 12/08/2024 10:00
Վարող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՍՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ՆՈՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ, ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ, ՊՈՂՈՍ ՇԱՀԻՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի օգոստոսի 12-ին, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին աշխատակազմի քարտուղարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը:

Խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը, ով անրադարձավ նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը նշեց նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականները և խոսքը փոխանցեց հանձնարարականների կատարման համար պատասխանատու աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց:

Խոսքով հանդես եկավ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետ Ա.Ավետիսյանը, ով նշեց, որ համայնքային ենթակայության ՆՈՒՀ-երի գնումների գործընթացը կազմակերպվում է, որոշ ՀՈԱԿ-ների մասով արդեն իսկ հայտարարվել են համապատասխան մրցույթներ, իսկ որոշների մասով ճշգրտվում են գնման ենթակա ապրանքների տեխնիկական բնութագրերը՝ համապատասխան մրցույթները հրապարակելու նպատակով:

Համայնքի ղեկավարը նշեց, որ 09.08.2024թ-ին տեղի ունեցած մարզի խորհրդի հերթական նիստում քննարկվել է 2024 թվականի 1-ին կիսամյակում համայնքների կատարողականը, նշեց, որ համայնքի կատարողականը էլ ավելի բարելավելու նպատակով անհրաժեշտ է հետևողական լինել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ և այդ մասով տվեց համապատասխան հանձնարարականներ:

«Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ տնօրենը նշեց, որ համայնքի դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքների կատարման նպատակով կնքված պայմանագրի գործողության ժամկետը մոտենում է ավարտին, սակայն ողջամիտ կասկածներ կան, որ պայմանագրով նշված ժամկետում կատարողը չի ավարտի աշխատանքները: Համայնքի ղեկավարը այս մասով ևս տվեց համապատասխան հանձանարարական:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner