Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Ուրցաձոր բնակավայրի Պ.Սևակի փողոցի, 18 տան բնակիչ, հակառակորդի հետ շփման գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով վիրավորված Գեղարդ Գրիշայի Գասպարյանի հոր՝ Գրիշա Յուրիկի Գասպարյանի (ծնված՝ 10.02.1980թ., անձնագիր՝ AS 0525532, տրված՝ 28.02.2019թ., 025-ի կողմից) անունով գրանցված՝ 03-095-0305-0004 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ տրամադրել 3.200 (երեք հազար երկու հարյուր) ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն:
2. Գրիշա Յուրիկի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող` VAZ 2106 մակնիշի 87 NG 887 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 7.500 (յոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |