Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ.-ի թիվ 286-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրել Վեդի համայնքում պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |