Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009թ.-ի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 13.01.2022թ.-ի թիվ 1/փ-11 եզրակացությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի 03-008-0073-0004 կադաստրային ծածկագիրը կրող, քաղաքացու սեփականություն հանդիսացող, 0,23087 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը գյուղատնտեսական վարելահողից փոփոխել և դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի:
2. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի 03-008-0073-0004 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 1125491 /մեկ միլիոն հարյուր քսանհինգ հազար չորս հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |