Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Գ. Սեդրակյանի դիմումը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Շաղափ բնակավայրի Արարատյան փողոց 35 տան բնակիչ Գագիկ Աշոտի Սեդրակյանի (ծնված՝ 25.01.1970թ., ն/ք՝ 016072597, տրված՝ 30.10.2013թ., 025-ի կողմից/ անվամբ գրանցված՝ Շաղափ բնակավայրում գտնվող 03-075-0128-0013 կադաստրային ծածկագիրը կրող 0.108 հա բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ տրամադրել 1091 /մեկ հազար իննսունմեկ/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Գագիկ Աշոտի Սեդրակյանին սեփականության իրավունքով պատկանող, CHEVROLET NIVA 21230 մակնիշի, 17 OU 612 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 7900 /յոթ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |