Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԳԱՅԱՆԵ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ՝ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԻՍՏԵՐԻՑ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի N 15-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 119-120-րդ, 122-123-րդ կետերով, Վեդի համայնքի ավագանու կողմից գումարված 2024 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստերից և քվեարկություններից բացակայելու պատճառների վերաբերյալ Գայանե Սեդրակյանը տեղեկացրել է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ինչն արձանագրվել է նաև գումարված հերթական նիստերի վերաբերյալ կազմված ավագանու նիստերի արձանագրություններում, հաշվի առնելով Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2025 թվականի հունվարի 9-ի N 49 գրությամբ ներկայացված ժամկետում Գայանե Սեդրակյանի կողմից 2025 թվականի հունվարի 13-ին ներկայացված գրությունը, ինչպես նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում http://www.azdarar.am/ վարչական լսման վերաբերյալ հրապարակված ծանուցումը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից 2024 թվականին գումարած հերթական նստաշրջանի ընթացքում, 2024 թվականի հոկտեմբերի 9-ի, նոյեմբերի 6-ի, նոյեմբերի 27-ի, դեկտեմբերի 25-ի ավագանու հերթական նիստերից ու քվեարկություններից Վեդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գայանե Սեդրակյանի բացակայությունները համարել հարգելի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.96 Կբ)
(13.08 Կբ)
(14.99 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner