Ս/թ-ի ապրիլի 29-ին համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները,աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի օգնական Ա.Նազարյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Օրակարգում՝ Աշխատակազմի ընթացիկ գործունեության վերլուծություն, հանձնարարականների կատարման ընթացք և արդյունքներ, հարկային պարտավորությունների գանձման ընթացք և արդյունքներ:
Աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը ըստ ստորաբաժանումների ներկայացրեց կատարման համար տրված հանձնարարականների ընթացքը, նշեց, որ անահրաժեշտ է ստորաբաժանումների ղեկավարների կողմից սահմանել հստակ ժամկետներ ժամկետանց հանձնարարականների կատարման համար,հակառակ դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ իրենց աշխատանքային պարտականությունները չկատարած աշխատակիցների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:
Համայնքի ղեկավարը անրադարձավ հարկային պարտավորությունների գանձման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքին և տվեց համապատասխան հանձնարարականներ:
Քննարկվեց նաև համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը և այդ կապակցությամբ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը կարևորեց նաև նշված աշխատանքների կատարման որակի նկատմամբ իրականացվող հսկողության անհրաժեշտությունը և տվեց համապատասխան հանձնարարականներ:
Պարոն Ստեփանյանն իր խոսքում նշեց, որ արդեն իսկ իր կողմից աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը տրվել է համապատասխան հանձնարարական՝ իրենց հարկային պարտավորությունները չկատարած անձանց նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ: |