Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 389-Ն և 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշումները, ինչպես նաև Վեդու համայնքապետարանի աշխատակազմի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի զեկուցագիրը, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Վեդի համայնքի վարչական տարածքում գտնվող խոտհարքների և արոտավայրերի օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա գտնվող արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրերը՝ համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման, կնքվում են պարզ գրավոր ձևով՝ մինչև 3 տարի ժամկետով։
3․ Համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու տրամադրումը իրականացնել սույն որոշմամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: