Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «Հողագրունտի հանույթի կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի 572-Ն որոշումը և «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՍՊԸ-ի գրությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, ՈՒրցաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-095-0329-0008 ծածկագիրը կրող 4.0 հա գյուղատնտեսական հողամասը / արոտավայր՝ /անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՍՊԸ-ին՝ «Վեդու ջրամբարի կառուցում Արարատյան հարթավայրի ոռոգման համար» ծրագրի իրականացման նպատակով և թույլատրել իրականացնել կավաավազային հողագրունտի հանույթ:
2. Հողագրունտի հանույթի տարածքը սահմանել 4.0 հա:
3. Հողագրունտի հանույթը իրականացնել 1/մեկ/ տարի ժամկետով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |