Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Տ. Հարությունյանի դիմումը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ, Արարատի մարզի, Վեդի համայնքի կազմում ընդգրկված Վանաշեն բնակավայրի, Ռ.Խաչիկյան փողոց, 42 տան բնակիչ Տիգրան Դանիելի Հարությունյանի (ծնված՝ 11.11.1990թ., անձնագիր՝ AL 0260372, տրված՝ 24.05.2023թ., 025-ի կողմից) անվամբ գրանցված՝ 03-087-0147-0003 կադաստրային ծածկագիրը կրող 0,59 հա վարելահողի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի հարկի գծով՝ 18.036 (տասնութ հազար երեսունվեց) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Տիգրան Դանիելի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, OPEL ZAFIRA 1.8L մակնիշի 35RV680 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 18.750 (տասնութ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |