Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերով, ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի թիվ 55 հասցեում գտնվող պուրակի և Թումանյան փողոցի 7/2-1 հասցեում գտնվող ամֆիթատրոնի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման աշխատանքներն իրականացնելու նպատակով, ժամկետների հրատապությունից ելնելով գնումները մեկ անձից կատարելու համար, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝
1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի թիվ 55 հասցեում գտնվող պուրակի և Թումանյան փողոցի 7/2-1 հասցեում գտնվող ամֆիթատրոնի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման աշխատանքներն իրականացնելու նպատակով գնումները կատարել մեկ անձից: |