Ղեկավարվելով < Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի պահանջներով ավագանին որոշում է. Վեդու քաղաքային համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 11-ի <<ՎԵԴՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ `ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 34 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
Ավագանու որոշման մեջ որոշում բառը փոխարինել արձանագրություն բառով և հիմքում ավելացնել հետևյալ հղումը՝ <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը: |