27.03.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Վեդի համայնքի հարգելի' հողագործներ․ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է՝ Արարատյան դաշտի առանձին հատվածներում մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և լուսադեմին, ժամը 6։00 - 7։00 ընկած ժամանակահատվածում օդում սպասվում է 0-ից -1 աստիճան ցուրտ։ Մասնագիտական վերլուծությունը ցույց է տվել, որ սպասված բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։ Հանգանքներով՝ Գյուղատնտեսության և բնապահպանության բաժին
|
|
19.03.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
📢ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ📢 ԱՆՋԱՏՈՒՄ ԵՆՔ ԼՈՒՅՍԵՐԸ Հարգելի՛ բնակիչներ,📌Կլիմայական ճգնաժամով պայմանավորված՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը»:2024 թվականին «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 23-ին, ժամը՝ 20:30-21:30-ին:Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։Կոչ ենք անում սույն տարվա մարտի 23-ին, ժամը 20:30-21:30-ին միանալ և աջակցել շարժմանը՝ մեկ ժամով անջատելով ...
Մանրամասն |
|
19.03.24
ԾԱՆՈՒՑՈՒՄ
|
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված ՀՕ-593-Ն օրենքի կատարումն ապահովելու նպատակով տեղեկացնում ենք, որ մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ 2023թ․ հաշվետու հարկային տարվա ընթացքում ստացված հարկվող եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)՝ բացառապես էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն․1. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի ...
Մանրամասն |
|
14.03.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.Վեդի համայնքի ավագանու 29.06.2022թ-ի N 69-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքում հանրային բաց լսումների և/կամ քննարկումների կազմակերպման և անցկացման» կարգի համապատասխան դրույթներին համաձայն տեղեկացվում է, որ սույն թվականի մարտի 29-ին՝ ժամը 16:00-ին, Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային լսում։Հանրային լսման շրջանակներում կիրականացվի քննարկում ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի 36, 38, 40, 41, 42, 43, 45, 46, 49, 49/2 բազմաբնակարան բնակելի շենքերի բազրիքների ձևավորման և արդիականացման վերաբերյալ:Հանրային քննարկումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք:Հանրային լսման վերաբերյալ ...
Մանրամասն |
|
12.03.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ
|
Վեդի համայնքի հարգելի՛ բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21․06․2014թ․ ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2024 թվականի մարտի 20-ին ժամը, 15:00-ին Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գյուղ Գոռավան, Գևորգ Մարզպետունի 12) տեղի կունենա «Տրավ Սիմֆնի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի տեղամասի (Սալաքար տեղամասի) բացահանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):ՀՀ կառավարության 19․11․2014թ․ ...
Մանրամասն |
|
05.03.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 13.03.2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մարտի 13-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից: Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://vedicity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=e5f88f1b-68ca-4c8b-a0d5-5139d0c5062b
|
|
15.02.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ Վեդի համայնքի բնակիչներ, Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանի բարձրացման, ինչպես նաև գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին զուգընթաց՝ Արարատի մարզում ավելանում է նաև հրդեհների քանակը, որոնց գերակշիռ մասը տեղի է ունենում չոր խոտածածկ տարածքներում՝ քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության կանոնների և նորմերի խախտումների պատճառով: Հրդեհների կանխարգելման, ինչպես նաև դրանցից զերծ մնալու նպատակով հորդորում ենք խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
|
|
09.02.24
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
|
Հարգելի տնտեսվարողներ․ Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-343-Ն ՀՀ օրենքի 158-րդ հոդվածի 34-րդ մասի համաձայն՝ առևտրի օբյեկտներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներն օրենքով սահմանված ժամկետում և օրենքով սահմանված դեպքերում չփոխարինելը և (կամ) հետ չվերցնելը և (կամ) հետ վերցնելուց և (կամ) փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելը առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |