Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Ն.Գասպարյանի դիմումը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի, Վեդի քաղաքային բնակավայրի՝ Արամ Եղյան փողոցի 4 տան բնակիչ Նորիկ Գառնիկի Գասպարյանի (ծնված՝ 09.06.1968թ., ն/ք 001699701, տրված՝ 13.03.2015թ., 025-ի կողմից) անունով գրանցված՝ 03-004-0021-0003 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ տրամադրել 6,937 (վեց հազար ինը հարյուր երեսունյոթ) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Նորիկ Գառնիկի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, VAZ 217230 մակնիշի 34 RA 815 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 20,064 (քսան հազար վաթսունչորս) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |