Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի(այսուհետ՝ Օրենսգիրք) 67-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետով և 68-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով և 81-րդ հոդվածով, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Լուծարել ՀՀ Արարատի մարզի «Վեդի համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկը (գտնվելու վայրը՝ 0601, Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, քաղաք Վեդի, Թումանյան փողոց, շենք 6, պետական գրանցման համարը՝ 51.180.00659, ՀՎՀՀ՝ 04108896):
2. Վեդի համայնքի ղեկավարին լիազորել հիմնադրի անունից Օրենսգրքով սահմանված կարգով սկսել լուծարման գործընթաց և իրականացնել լուծարման գործընթացի հետ կապված անհրաժեշտ բոլոր գործառույթները:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ |