Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 9
ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է․

1․ Տալ համաձայնություն` Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի գերեզմանատունն ընդլայնելու նպատակով նույն բնակավայրում գտնվող, Արտաշես Աբրահամյանին, Զեմֆիրա Աբրահամյանին, Սահակ Աբրահամյանին, Կարինե Աբրահամյանին և Արմինե Աբրահամյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 0,096 հա մակերեսով, 550000 /հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով, գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 03-071-0108-0006) ձեռքբերման մասին Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությանը։

2․ Հողամասի ձեռք բերման հետ կապված ծախսերը կատարել համայնքի բյուջեի միջոցներով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(5.94 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner