Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 14
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՓՈՔՐ ՎԵԴԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 03-096-0120-0008, 03-096-0188-0012, 03-096-0112-0002, 03-096-0165-0001, 03-096-0188-0013, 03-096-0188-0010 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ ԿՐՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ «ԱՐՏԱՔՍԱՏԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածի 3.2-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ի մասով և «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.2-րդ կեով, ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 31-ի N 1489-Ա որոշման, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Փոքր Վեդի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության «խառը կառուցապատման» գործառնական նշանակության՝ 21.134678 հա, 31.4782 հա, 59.5847 հա, 6.6559 հա, 1.5399 հա, 108.1454 հա ընդհանուր՝ 228.538778 հա հողամասերը (կադաստրային ծածկագրերը` 03-096-0120-0008, 03-096-0188-0012, 03-096-0112-0002, 03-096-0165-0001, 03-096-0188-0013, 03-096-0188-0010)` 2.789,985,000 /երկու միլիարդ յոթ հարյուր ութսունինը միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար/ ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերությանն՝ որպես գոլֆի ակումբ և ակադեմիա, ինչպես նաև կից հանգստի և բնակելի գոտիներ՝ իրենց ենթակառուցվածքներով կառուցելու նպատակով:

2. Հավանություն տալ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նախագծին՝ համաձայն հավելվածի:

3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(3.95 Մբ)
(33.41 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner