Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Վարդգես Ռադիկի Դվոյանի դիմումը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի 03-031-0249-0326 կադաստրային ծածկագիրը կրող 0,52276 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (այլ հողատեսք) արոտավայրի նպատակային և գործառնական նշանակությունը պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ անասնաշենք կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |