Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները, Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրի՝ Գայի փողոցի 5/18 տան բնակիչ Մխիթար Սերյոժայի Մելքոնյանին (ծնված՝ 21.05.1970թ., անձնագիր՝ AL 0403172, տրված՝ 23.08.2023թ., 025-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, 03-004-0107-0001-011-018 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ տրամադրել 2.400 /երկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ գումարի չափով և 03-004-0435-0002 կադաստրային ծածկագիրը կրող վարելահողի նկատմամբ տրամադրել 44.500 /քառասունչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություններ:
2. Մխիթար Սերյոժայի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող, VAZ 21061 մակնիշի 36CU675 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 15.520 /տասնհինգ հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |