Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 28-րդ կետերի, 28-րդ հոդվածի, 34-րդ հոդվածի, 57-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածիՙ Վեդի համայնքի ավագանին որոշում է․
1․ Հաստատել համայնքի ղեկավարի վարձատրության չափը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների։
2․ Սահմանել և հաստատել հավելավճար․
ա) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանում (ներառյալ միավորված 17 համայնքներում) համայնքային ծառայության պաշտոններում աշխատած՝ համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունենալու դեպքում՝ պաշտոնային դրույքաչափի մեկ տոկոսի չափով:
3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 70-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ N 14-Ա որոշումը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: